Ջհանգիրյանը հերթական քննությունն է հանձնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։
Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն։ Ջհանգիրյանը, որից Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չէ՝ համակարգը կառավարել չկարողանալու պատճառով, հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան