Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանական ծախսերը․ Անկարայում կներկայացվեն նոր գործարքներ ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել Գազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետո Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է Իրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվեն

ՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանական ծախսերը․ Անկարայում կներկայացվեն նոր գործարքներՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծենԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումըԴամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժելՕձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվելԳազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետոՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենաՀազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքովՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներըP. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել էԻրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվենՈչ թե դիպլոմ, այլ հմտություններ. ինչպե՞ս է փոխվում Հայաստանի աշխատաշուկանՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա
Մամուլ

Իշխանության կեղծիքները, տեղեկատվական փուչիկներն ամեն օր պայթում են

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները կեղծիքներով փորձում են իրենց սեփական դիրքերն ամրապնդել և միևնույն ժամանակ թուլացնել ընդդիմության դիրքերը: Այսինքն, ընդդիմությանը մեղադրել այն ամենի մեջ, ինչն իրենք են արել և այդ ամենը փորձել, այսպես ասած, հիվանդ գլխից գցել առողջ գլխի վրա:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ հիշեցնելով նաև նախկինում տարածված կեղծիքները: «Ժամանակին շատ կեղծիքներ տարածվեցին, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց մյուս կողմը քիչ էր արձագանքում այս ամենին, ինչի պատճառով այդ կեղծիքները կուտակվեցին ու կուտակային էֆեկտ ունեցան: Բայց հիմա, քանի որ Ռ. Քոչարյանն ակտիվ քաղաքականություն է վերադարձել ու նաև ընդդիմադիր դաշտի առաջատարներից մեկն է, արդեն արձագանք է լինում: Եվ մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են իշխանության այդ կեղծիքները, այդ տեղեկատվական փուչիկներն ամեն օր պայթում»,-ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաև Ռ. Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությանը, ըստ որի, կեղծ են Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե 1999-ին Ստամբուլում ստորագրած փաստաթղթով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Բացի այդ, ամեն օր բազմաթիվ կեղծիքներ են ի հայտ գալիս: Շատ բարդ է այդ ամենն ամեն անգամ հերքել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունների մոտ, այսպես ասած, կեղծիքների գործարան կա, որը օրական պլան է կատարում: Նույն Ստամբուլ յան փաստաթղթի առումով հերթական անգամ Փաշինյանը կրկին խայտառակ եղավ: Բայց դա իր համար ոչինչ չի նշանակում: Քանի որ ժամանակին եղել է ապատեղեկությունների «արտադրամասի» պետերից մեկը, իր համար որևէ խնդիր չկա. այս մեկը չստացվեց, մյուսը կփորձի: Այսինքն, դա անդադար գործընթաց է իրենց մոտ»,-նշեց Տ. Քոչարյանը՝ շեշտելով, որ կեղծիքների գեներացումը հասարակության մոտ սխալ պատկերացումներ կարող է ստեղծել:

Մատնանշելով նաև այլ վտանգների մասին՝ նա հավելեց. «Ի վերջո, առողջ քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի՝ որպես պետություն, փրկության օրակարգն են տանում, կեղծիքների պատճառով որոշակի ժամանակ չեն կարողանում հավաքել այն ձայները, ինչը պետք է Հայաստանի պետականության ու հայ ազգի փրկության համար: Մյուս օրինակը 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ կեղծիքի ֆաբրիկան սկսեց աշխատել: Արդեն վերջում, երբ հասկացանք, որ պարտություն ենք կրել, շատ ուժեղ բարոյահոգեբանական հարված հասցվեց ազգին: Ի դեպ, մինչ օրս մարդիկ խոր դեպրեսիայի մեջ են: Այդպիսով, ազգի դիմադրողականությունը թուլացվեց թե՛ արտաքին, թե՛ ներքին ճանապարհին:

Այս ամենին իրականում թեթև նայել պետք չէ, որովհետև ուրիշ կեղծիքներ էլ տանում են դեպի ազգի պառակտմանը: Օրինակ է սևերի ու սպիտակների բաժանումը, բացի այդ, որոշակի կեղծարարներ արցախցիների դեմ են տրամադրում: Երբ իշխանափոխություն լինի, այն մարդիկ, որոնք կառավարում են ֆեյքերի արտադրամասերը, շատ ավելի մեծ պատիժ պետք է կրեն, շատ ավելի երկար ժամկետով պետք է բանտարկվեն: Սա զուտ դասական հանցագործություն չէ, որովհետև այն, ինչ արեցին վերջին 3 տարվա ընթացքում և դրան նախորդած տարիներին, աններելի է: Իսկ իշխանություններն այս ամենի հովանավորողներն են, գաղափար տվողներն են: Բոլորն այս ամենի մեջ թաթախված են: Նման նյութեր տարածողները, տարբեր յութուբյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր ստեղծողները հետո չեն կարող արդարանալ՝ ասելով, թե պարզապես փողով գործ են արել կամ հրաման են կատարել: Այդ մարդիկ հավասարապես պատասխանատու են, նաև իրենց ձեռքերի վրա է 5000 զոհված երեխաների արյունը»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր իշխանությունները փորձում են ամեն ինչ գցել ընդդիմության գրպանը. «Ինչպես հանձնեցին Արցախը, խարխլեցին Սյունիքի անվտանգությունը, այնպես էլ հիմա փորձում են դավաճանությունը ևս գցել ընդդիմության գրպանը: Բայց այստեղ ընդդիմությունը ևս անելիք ունի. իհարկե, քայլեր արվում են, պատասխանում են, բայց պետք է շատ ավելի ակտիվ լինել, որովհետև եթե ինչ-որ մի տեղ թերանաս, աչք փակես, փորձես ազնվական կեցվածք ցուցաբերել, այս դեպքում ոչինչ չի աշխատի, քանի որ դիմացի կողմը՝ իշխանությունը, որևէ կարմիր գիծ ու սրբություն չունի»:

Այս համատեքստում անդրադառնալով ներկա փուլում տարվող գործընթացներին ու իշխանության օրակարգին՝ Տ. Քոչարյանը նշեց. «Հայաստանը դեպի թրքացման է գնում, դեպի, այսպես ասած, աջարիզացիա: Գլոբալ առումով ներկայիս իշխանությունը թուրքական օրակարգ է առաջ մղում: Սա պետք է արդեն հասկանալ ու գործել ըստ դրա, որովհետև շատերը, անգամ ընդդիմության մեջ, դեռևս դա չեն հասկանում: Հույս ունենալ, որ այս իշխանությունները հայկականության սատարողներ, աջակիցներ և նպատակներ իրագործողներ են, միամտություն է, որը նաև վտանգավոր է մեզ համար: Պետք է շատ լավ հասկանանք, որ այս իշխանությունները Հայաստանի պետականության ու ընդհանուր հայկականության հետ որևէ աղերս չունեն՝ իրենք այստեղ այլ երկրների օրակարգն են առաջ տանում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում