Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներ Քոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-ից Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում Բեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառում Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներՔոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-իցՊետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամՔննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներումԲեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումԾանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԴամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. ՄակրոնՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփումՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարանՍարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանըՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանական ծախսերը․ Անկարայում կներկայացվեն նոր գործարքներՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծենԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումըԴամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժելՕձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվելԳազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետոՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենաՀազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքովՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներըP. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել էԻրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվենՈչ թե դիպլոմ, այլ հմտություններ. ինչպե՞ս է փոխվում Հայաստանի աշխատաշուկանՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքը
Հայաստան

Սպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել. նոր բացահայտումներ

2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ, զինծառայողներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, նա մահացել է արնաքամ լինելով: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մանրամասներ հայտնեց դատաբժշկական փորձաքննությունից, որն ավարտվել էր օրեր առաջ:

Փաստաբանի խոսքով` դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել եւ մահացել են հրազենային վիրավորումից:

«Ակնհայտ է, որ զինծառայողների մարմնի տարբեր մասերին բութ առարկաներով հարվածներ են հասցվել և ակնհայտ է, որ մեկ կամ երկու անձ չէին կարող միանգամից երեք զինծառայողի այդ կերպ վնասել, մենք գործ ունենք խմբակային հարձակման հետ։ Այլևս անհերքելի փաստ է նաև, որ զինծառայողներից մեկը շուրջ մեկ օր ողջ է եղել և արնաքամվել, որից հետո ստացել մահացու հրազենային վիրավորում և կարճ ժամանակ անց մահացել: Դատաբժիշկը նշել է հետևյալ կերպ. մահը վրա է հասել փորձաքննությունը կատարվելուց մոտ 13-15 ժամ առաջ, հրազենային վիրավորում ստանալուց հետո որոշակի կարճ ժամանակ անց։ Փորձաքննությունը սկսվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին։ Այստեղից հետևություն, որ մահը վրա է հասել օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ` մահացու հրազենային վիրավորում ստացել է նշված ժամին, քանի որ մահը վրա է հասել այդ վիրավորումից որոշակի կարճ ժամանակ անց։ Երրորդ`ներքին օրգանների սակավարյունություն է արձանագրվել, այսինքն՝ արնաքամվել է։ Եզրահանգում եմ վերոգրյալ փաստերի հիման վրա, որ ի թիվս այլ վնասվածքների՝ մահացու հրազենային վնասվածքը Լևոն Հարությունյանին պատճառվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-22։00, այսինքն՝ դեպքից 18-20 ժամ հետո»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` բացի դատաբժշկական փորձաքննությունից մի քանի այլ փորձաքննություններ են արվել, որոնցով բացառվել է զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր, հոգեմետ նյութեր կամ ալկոհոլային ազդեցությունը, նաեւ սեռական բռնության ենթարկելու փաստը:

«Մինչ այս փորձաքննությունը մի քանի փորձաքննություն արվել է, պարզվել է, որ զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր, հոգեմետ նյութեր կամ ալկոհոլային ազդեցություն բացառվում է, դեռևս հագուստների և զենքերի փորձաքննություն չի իրականացվել։ Իսկ զենքերի գենետիկական փորձաքննություն նշանակված չի եղել, միջնորդել եմ, մերժել է քննիչը, պիտի բողոքարկեմ գլխավոր դատախազին։ Այսինքն՝ այն վարկածը, թե միջանձնային խնդիրներ են եղել, հարբած են եղել, թմրանյութ օգտագործած են եղել, ինչպես որ քննիչը հարազատներին է ասել, հերքվեց։ Նաև սեռական բռնությունն է բացառվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։