Բնակարանների գները մեկ ամսում զգալի բարձրացել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է ոչ բոլոր վարչական շրջաններում: Կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, դրանք նվազել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 8 հազար 300 դրամով. այն գերազանցում է 1410 դոլարը: Եթե նոյեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 672 հազար 300 դրամ, դեկտեմբերին այն դարձել է 680 հազար 600 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները եւս բարձրացել են 9100 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 6050 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 345 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 351 հազար 300 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու:
Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը 322 հազար 300 դրամից նվազել է՝ դառնալով 318 հազար 50 դրամ, իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի գինը 3500 դրամով է նվազել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան