Պետք է կատարյալ ապուշ լինել անկեղծ հավատալու համար, թե իշխանությունները օբյեկտիվորեն քննելու են իրենց իսկ սխալները և հանցագործությունները
Դատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Անվտանգային / պաշտպանական մի քանի թեմաների անդրադառնամ, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում։
Ա. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ 19 ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ (ներկա և նախկին) ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ։
Շեշտեմ, որ անձամբ ես հարցեր շատ ունեմ, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունների հանդեպ վստահությունն արդեն վաղուց զրոյական է։
Այնուամենայնիվ որևէ արտառոց բան չկա, որ թշնամին փորձել էր ու անընդհատ շարունակելու է փորձել զինվորականների և ընդհանրապես Հայաստանի բնակիչների հավաքագրել։
Դրա դեմը գոնե մասամբ առնելու համար պետք են նույն կերպ անդադար, համակարգված ու բազմակողմանի գործողություններ։ Սկսած մեդիագրագիտությունը զարգացնելուց, վերջացրած զինվորականներին ի վերջո սոցցանցերից հանելով։
[Ի դեպ, իսկ հիշո՞ւմ եք, թե ով թույլատրեց զինվորներին սմարթֆոններ պահել։]
Դատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։
Կրկնեմ. եթե բեմադրած կամ կեղծած չէ այս ամենը։
Բ. 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԾԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Մեղուները մեղրի դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել։
Իսկ եթե լուրջ, ապա պետք է ոչ թե միամիտ, այլ կատարյալ ապուշ լինել անկեղծ հավատալու համար, թե իշխանությունները օբյեկտիվորեն քննելու են իրենց իսկ սխալները և հանցագործությունները։
Վստահ եմ, որ հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական գործիք զինվորականության ու նախորդ իշխանությունների որոշ դեմքերին մեղավոր նշանակելու համար։
Գ. ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եթե օրինագծի տրամաբանությունն այն է, որ ամեն ընտանիքում պետք է մեկ տղա երեխա ապահովված լինի բանակում զոհվելու հավանականությունից, ապա այս տրամաբանությունը պետք է տարածվի ոչ միայն զոհվածների, այլ մեկ որդի ունեցող բոլոր ընտանիքների վրա, չէ՞։
Բայց այդ դեպքում պետք է նաև հետևյալը հաշվի առնել. Հայաստանում ընտանիքում սովորաբար միջինը 2 երեխա է լինում, (իրականում ավելի քիչ)։ Հաշվարկը պարզեցնելու համար ընդունենք՝ մեկ ընտանիքում 2 երեխա ու որ աղջիկ-տղա հարաբերակցությունը հավասար է։
Հավանականությունը, որ ընտանիքում մեկ տղա է՝ մոտ երկու երրորդ է (աղջիկ+աղջիկ և տղա+աղջիկ տարբերակներ)։ Ընտանիքում 2 և ավելի տղա ունենալու հավանականությունը՝ մեկ երրորդ է։
Սա, ըստ էության, կնշանակի ոչ միայն տեղից էլ շատ թույլ դեմոգրաֆիկ բազան է՛լ ավելի կրճատել, այլև կնշանակի ծառայության ամբողջ բեռը տեղափոխել ընտանիքների մեկ երրորդի վրա։
Ես հասկանում եմ նաև հարցի էմոցիոնալ կողմը. պատկերացրեք, որ ընտանիքը որդի է կորցրել, մյուս որդուն էլ ուղարկում է բանակ. բայց ո՞վ ասաց, որ մեկ որդի ունեցող այլ ընտանիքների համար այսօրվա պայթյունավտանգ իրավիճակում զինծառայության հարցը պակաս հուզական է։
Եզրափակեմ. զոհվածների եղբայրների կյանքի լրացուցիչ ապահովության խնդիրը կա, բնականաբար, բայց այն չպետք է այսպես լուծվի։ Այս տիպի բարդ խնդիրների լուծումները երբեք ուղիղ ու հեշտ չեն, ու ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հարթություններում պիտի լուծումներ տրվեն։
Սակայն այս օրինագիծը, կարծում եմ, լրիվ այլ խնդիր է լուծում, քան նշածներս։ Այն է. զոհվածների այն ընտանիքներին, որտեղ զորակոչիկներ կան, հնարավորինս լռեցնել, չթողնել, որ մտածեն այն մասին, որ գուցե Նիկոլն է պատերազմում այսպիսի խայտառակ պարտության, բազմահազար զոհերի գլխավոր մեղավորը։ Սա է՛լ ավելի ակտուալ է Նիկոլի համար, եթե մտքում ունի մոտակա 1–2 տարում հերթական արտահերթ ընտրությունների գնալ։
Ցինիկ ու անբարոյական քաղաքական հաշվարկ, այո, բայց դա արդեն ոչ ոքի չպիտի զարմացնի»,- գրել է Վրթանեսյանը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան