Ամփոփել են նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները եւ դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ եւ վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք գործնականում կապված են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ անդամների կողմից օրենսդրության ոչ հստակ իմացության, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընտրողների ինքնության ստուգման եւ գրանցման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման, ինչպես նաեւ` հանձնաժողովի անդամների անփույթ աշխատաոճի հետ: Նման դեպքերը ստեղծում են պայմաններ եւ նպաստում հանցագործությունների կատարմանը:
ՀՀ ՔԿ նախագահը գրավոր միջնորդագիր է ուղարկել ԿԸՀ՝ ներկայացնելով արձանագրված խախտումները եւ միջնորդելով քննարկել եւ միջոցներ ձեռնարկել՝ խախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու, ինչպես նաեւ` ընտրական գործընթացում ներգրավված անձանց իրազեկվածության եւ իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
ԿԸՀ նախագահը 08.02.17թ.գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով նախաձեռնել է իրազեկման լայնածավալ աշխատանքներ, իսկ 2017 թվականի մարտին կայանալիք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացների շրջանակներում քննարկման առարկա կդառնան ՀՀ ՔԿ նախագահի միջնորդագրով ներկայացված խնդիրները:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ