Մենաշնորհ կա, որն էլ բնականաբար խանգարում է մարդկանց ներդրումներ կատարել . ԱՄՆ-ում բնակվող հայ
Հայաստանում մենաշնորհ կա, որն էլ բնականաբար խանգարում է մարդկանց ներդրումներ կատարել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է նախ եւ առաջ մինիմալ պայմաններ ապահովեն, որ համալսարանն ավարտած մասնագետները ստիպված չլինեն արտագաղթել: Ստեփան Հովակիմյանը համաձայն է դիտարկմանը, թե շատերն արտագաղթում են նաեւ սոցիալական անարդարության պատճառով:
«Դժվարություններ կան, որոնք պետք է մատնացույց անել ու լուծումներ առաջարկել, ոչ թե գալ համաժողովի, խոսել ու հեռանալ, անհրաժեշտ է լուծումներ առաջարկել: Ինքս 30 տարի է՝ պետական պաշտոնյա եմ: Հասարակ օրինակ՝ միայնակ մայրերը պետական օժանդակություն են ստանում, իսկ Հայաստանում նման բան չկա: Մեկ այլ օրինակ, եթե ուզես Հայաստանում շաքարի բիզնեսով զբաղվել, չես կարողանա, որովհետեւ գալու ես, շաքարդ դնես 9 դրամ, շաքար ներկրողը կանչի ու քեզ ասի՝ քո գործն այստես մի դիր: Սա նշանակում է՝ մենաշնորհ կա: Սիրիայում էլ է այդպես. ով նախագահի շրջապատից է, հնարավորություններն ավելի շատ են»,- ասաց Ստեփան Հովակիմյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների