Գայլերի հարձակում Լոռիում
Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում գայլերի հարձակման դեպք է տեղի ունեցել: Անասնատեր Մկրտիչ Մելիքյանը Armtimes.com-ի թղթակցին պատմեց, որ դեպքը գրանցվել է գիշերը: Գայլերը ջարդել են անասնագոմի դուռն ու հոշոտել 6 գառի, եվս 4 ոչխարի էլ իրենց հետ են տարել.«Գիշերը ժամը 3-ին շների հաչոց լսեցի, արդեն առավոտ 5:30-ին ոչխարներին սատկած գտա»,-ասաց նա:
Մասնագետներն արդեն առավոտյան այցելել են տուժած բնակչին, կազմել համապաասխան արձանագրություն ու ներկայացրել Լոռու մարզպետարան: Գյուղի անասնաբույժը անասնատիրոջը հայտնել է, որ գայլերի կողմից հոշոտված կենդանիների միսը վաճառքի ու անձնական օգտագործման համար պիտանի չէ:
Մելիքյանների ընտանիքին գայլերի հարձակման հետևանքով պատճառվել է 300 հազար դրամից ավելի վնաս: Մկրտիչ Մելիքյանն ակնկալում է աջակցություն գյուղապետարանից ու մարզպետարանից, որպեսզի կարողանա վարել ոչխարների գնման համար վերցրած վարկերը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների