Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծելու արտառոց դեպքեր
Սեպտեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորթւյան դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՊԵԿ-ի աշխատակիցների հետ փոստային բաժանմունքներից մեկի մոտից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծելու, պահելու եւ իրացնելու կասծանքով բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Դ. Կ.-ին:
Խուզարկությամբ Նիդերլանդներից նրան առաքված ծրարում հայտնաբերվել է սպիտակ զանգված, իսկ դրամապանակի մեջ պլաստիկե քարտ՝ սպիտակ փոշու հետքերով:
Քննությամբ պարզվել է, որ սպիտակ զանգվածը ֆտորամֆետամին թմրամիջոց է, իսկ պլաստիկե քարտի վրայի սպիտակ փոշենման հետքերը MDMA թմրամիջոցի հետքեր են:
Նշված փաստով քննությունը շարունակվում էր, երբ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, դարձյալ ՊԵԿ-ի աշխատակիցների հետ ոստիկանները մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու եւ իրացնելու նոր՝ առավել արտառոց դեպք բացահայտեցին: Սեբաստիա փողոցից բերման ենթարկված ՀՀ քաղաքացի Հ. Մ.-ին ԱՄն-ից ուղարկված ծանրոցի միջից ոստիկանները հայտնաբերել են «Մեդիքալ մարիխուանա» գրառմամբ 314 հատ էլեկտրոնային գլանակ: Կասծակյալն ասել է, որ ծանրոցն ստացել է ընկերոջ խնդրանքով՝ նրան փոխանցելու համար:
Պարզվել է, որ գլանակներում առկա է 75, 798 գրամ հաշիշի յուղ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների