Բելառուսի գլխավոր դատախազությունը հաստատել է. Լուկաշենկոն հրապարակային ստել է
Բելառուսի գլխավոր դատախազությունում հաստատել են, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:
Դատախազության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ «Բելառուսում ձերբակալված եւ Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզման մեջ է եղել»:
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Հայաստանի ոստիկանության ներկայացուցչին, հաղորդել էին, որ ոստիկանությունը հարցում է կատարել եւ Ինտերպոլից պատասխան ստացել, որ Լապշինը երբեք այդ կազմակերպության կողմից հետախուզման մեջ չի եղել:
«Քաղաքացի Լապշինը միջպետական հետախուզման մեջ է եղել եւ ձերբակալվել է ԱՊՀ երկրների միջեւ գործող համաձայնագրին համապատասխան»,- հայտարարել է բելառուսական դատախազության ներկայացուցիչը:
Գլխավոր դատախազության ներկայացուցչի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմանը: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին նա հայտարարել էր. «Նրան ձերբակալել են Ինտերպոլի որոշմամբ: Եվ բոլոր օրենքներին ու կարգերին համապատասխան՝ մենք պետք է նրան Ադրբեջանին փոխանցենք: Իհարկե՝ մենք կարող ենք նրան ընդհանրապես ազատ արձակել, բայց դա ճիշտ չի լինի»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար