Տարոն Մարգարյանի ծառայողական մեքենան 2 րոպեում 2 խախտում է անում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շատ է խոսվում, որ օրենքներն ամենաշատը խախտում են պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում վարորդների մեծամասնությունն էլ համոզված է, որ պաշտոնյաներին ՃՈ տեսուչները չեն տուգանում:
Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վառ ապացույց է այն բանի, որ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներ վարողները համոզված լինելով, որ չեն տուգանվի, խախտումներով են վարում:
Եւ այսպես. Երեւանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում: Ավանի Ալմաթի փողոցից սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 9:00-ի սահմաններում, քաղաքապետի ծառայողական մեքենան մուտք է գործում Մարշալ Բաբաջանյանի փողոց եւ ընթանում է դեպի Տարոն Մարգարյանի առանձնատուն: Բաբաջանյան փողոցում «Մերսեդեսը» երկու անիվներով հատում է հոծ գիծը եւ վազանց կատարում: Մոտ 500 մետր առաջանալով եւ հասնելով քաղաքապետի տան մոտ՝ արդեն 4 անիվներով է հատում հոծ գիծը եւ կայանում առանձնատան դիմաց: Երկրորդ խախտման ժամանակ, եթե վարորդը մոտ 10 մետր առաջանար, ապա խախտում չէր կատարի եւ թույլատրված տեղից կհատեր հանդիպակաց երթեւեկության գոտին:
Առաջին խախտումը բնութագրում եւ պատասխանատվություն է սահմանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով: Տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է՝ 10 հազար դրամ: Երկրորդ խախտումը բնութագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով եւ սահմանվում է 30 հազար դրամ տուգանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը