Երեւանի կենտրոնում վիրավորվածը Լոռու մարզպետի կրիմինալ շրջապատի պարագլուխն է
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Թուֆենկյանի մոտ հրազենային վիրավորում ստացածը հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ում անունը Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սպանված Գագիկ Մոսինյանը, ով ավելի հայտնի էր «Կակուլ» մականունով, եւս նրա թիմից էր:
Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կրիմինալ շրջապատի պարագլուխն է: Ալավերդցիները մեզ պատմեցին, որ Վահագն Աբգարյանը մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Մարզպետի բոլոր սեւ գործերը հենց Աբգարյանի ձեռամբ են կատարվել: Դե իսկ ընտրություններին մշտապես ձայն բերողի դերում է եղել:
Իսկ Նալբանդյանը մշտապես «կրիշ է եղել» ալավերդցի Վահագնի համար: Արթուր Նալբանդյանը երեկ ողջ օրվա ընթացքում ընդհատակ էր անցել, չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի: Իսկ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որը նոյեմբերի 5-ի ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, ձեւացրել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ էլ լսել է, որ նման կրակոցներ են հնչել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների