«Օրինաց երկիր» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը
«Օրինաց երկիր» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը եւ միաձուլվում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
Այս առնչությամբ ՕԵԿ տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաեւ սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է գործող Ազգային ժողովի՝ հետեւաբար նաեւ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները եւ հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը եւ միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխանցելով կուսակցության գույքը եւ միջոցները: Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար