Հայաստանի շահերին լավագույնս համապատասխանում է ԼՂ խնդրին մշտական լուծում գտնելը. Շվեյցարիայի դեսպան
Հայաստանի շահերին, թե տնտեսական, թե քաղաքական առումներով, լավագույնս համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն մշտական հանգուցալուծում գտնելը եւ խաղաղություն հաստատելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը:
«Շվեյցարիան միշտ սատարել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք առաջակել մեր ծառայությունները, որը մեր ԱԳՆ-ի գործունեության մաս է կազմում: 1996-ին եւ 2014-ին երբ Շվերյցարիան նախագահում էր ԵԱՀԿ-ում, մենք շատ ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,-ասա դեսպանը:
Գասերը նշեց, որ 1995-ի հրադադարի ռեժիմը անպայման պետք է հարգվի, իսկ մշակված մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են լինել խնդրի կարգավորման համար. ՀՀ շահերին լավագույնս համապատասխանում է կայուն մշտական հանգուցալուծում գտնելը եւ խաղաղություն հաստատելը: Եթե Շվեյցարիան կարող է նպաստել այդ գործընթացին, միայն ուրախ կլինենք ձեռք մեկնելու:
Հարցին, թե արդյոք հասցեական դիմելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, հաշվի առնելով, որ հակառակորդ երկրից միշտ ագրեսիվ և ուժի դիմելու հայտարարություններ են հնչում, դեսպանը պատասխանեց. «ԼՂ հակամարտությունը դեռ խաղաղ լուծում չի գտել, դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել: Մենք բոլոր կողմերին ուզում ենք աջակցություն ցուցաբերել խաղաղ լուծման հասնելու համար: Սա պահանջում է ծավալուն դիվանագիտական գործունեություն, մասնավորապես ԵԱՀԿ-ի շրջանակներում: Այդ գործունեությունը հրապարակային չի ծավալվում: Այդ առումով Շվեյցարիան որպես չեզոք երկիր, չի կարող հրապարակավ որեւէ նախապատվություն կամ հստակ դիրքորոշում ցուցաբերել այդ հարցում»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար