Պատերազմող զինվորի մորը տուգանել էին 300 հազար դրամով. իրավաբան
«11.10.2020թ` պատերազմի ժամանակ, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինաբար ոստիկանության բաժին էին տարել և ռազմական դրության ժամանակ կառավարության ապօրինի որոշումը ենթադրաբար խախտելու համար 300 հազար դրամ տուգանել էին Ռիմա Սարուխանյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին, հենց այդ պահին լինելով զինծառայող, պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց…
Այսօր արդեն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել 11.10.2020թ թիվ 3080 տուգանքի որոշման դեմ իմ կողմից կազմված վիճարկման հայցադիմումը` միաժամանակ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները:
Կարճ ասած` գնում ենք տուգանքի անվավեր ճանաչման:
Քաղաքացու, առավել ևս զինվորի ծնողի նկատմամբ ապօրինություն գործած ցանկացած անձ պատասխան է տալու օրենքի առաջ:
Ամանորի առիթով էլ՝ որպես մեծահոգի մարդ` ոստիկանությանը առաջարկում եմ նախքան գործով վերջնական դատական ակտը ինքնուրույն անվավեր ճանաչել տուգանք նշանակելու մասին այդ որոշումը, հակառակ դեպքում դրա անվավեր ճանաչելուց հետո ձեռնամուխ եմ լինելու ոստիկանների լիազորությունների դադարմանն ուղղված գործընթաց իրավական սկսելուն»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի