Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Կիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ Առանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ Էրդողան Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրել Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
Հայաստան

Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների աշխատավարձերի մի մասը չի փոխանցվել, ընտանիքներին չի վճարվել նաեւ փոխհատուցման գումարը

Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների աշխատավարձերի մի մասը չի փոխանցվել, ավելին՝ ընտանիքներին պետության կողմից չի փոխանցվել փոխհատուցման գումարը՝ միանվագ 300.000-ական դրամը։ «Փաստինֆո»-ին հայտնեց գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը։

Վերջինս նշում է՝ Կարմիր Խաչը այցելել է Բաքվում պահվող գերեվարված զինծառայողներին, Բաքուն հաստատել է նրանց գերեվարումը, սակայն ՊՆ-ից պաշտոնական հաստատումներ ընտանիքներին չեն տրամադրում։ Իսկ եթե ՊՆ-ից հաստատում չկա, ապա միանվագ աջակցություն չեն կարող ստանալ՝ գործընթացը ձգձգվում է։

«Նոյեմբերի աշխատավարձը կիսատ են ստացել։ Ամսի 16-ին գերի ընկան։ Ամսի 23-ին պետք է 63.000 դրամ ստանային, դա չտվեցին։ Հետո ամսի 3-ինը պետք է ստանային 180.000 դրամ, 130 հազարի կարգի գումար եմ ստացել, բայց չգիտեմ ինչ հաշվարկ են արել։ Հիմա պարզ չէ՝ ստանալո՞ւ են 13-րդ աշխատավարձ, թե ոչ։ Իրենք գերի են ընկել դրա հետ կապված էլ՝ հաստատվելուց հետո 300 հազար դրամ միանվագ գումար պետք է վճարեին, բայց պետությունը չի հաստատում իրենց գերությունը։ Կարմիր խաչը հաստատել է, բայց մեզ պաշտոնական չեն զանգում ՊՆ-ից, ասեն՝ ձեր տղան գերի է, հաստատվել է։ Կարմիր Խաչն ասում է՝ տեսել են, խոսել են, բայց ուրիշ ոչ մի բան չենք կարողանում իմանալ։ Եթե հաստատվի, պետք է վճարեն, բայց իրենք ձգձգում են»,- պատմել է գերեվարվածի կինը։

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո, ըստ հարազատների, պետք է նոյեմբերի 16-ին գերեվարվածները հայրենիք վերադառնային, սակայն հարազատները հիմա էլ գործընթացի մասին տեղեկություն չունեն։

«Խոսակցություն եղել է, որ պայմանավորվածություն կա՝ գերիներին հետ բերելու, բայց մեզ կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Մինչև հիմա ում զանգում ենք՝ չեն պատասխանում։ էլ չգիտեմ աշխատանքները ո՞ւր մնաց։ Եթե աշխատանք տարվեր, պետք է, որ գոնե մի տեղից ինֆորմացիա լիներ։ Մի քանի օր անցել է հանդիպումից, տեղեկություն չկա։ Մենք ենք փորձում կապվել, չի ստացվում ու տեղեկություն ստանալ չենք կարողանում ՊՆ-ից, կառավարությունից, ԱԱԾ- ից»։

Գերեվարվածի կինը նշեց, որ հանդիպումից հետո գերեվարված զինծառայողները վերադարձվելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը հեգնանքով է խոսել գերիներին վերադարձնելու մասին, պնդելով, որ եթե նրանք վերադառնան՝ Հայաստանում նրանց կձերբակալեն ու կխոշտանգեն։

«Հիմա էլ այն փաստն է առաջ գալիս, թե Ալիևը ասել է գերիներին ուղարկում ենք՝ դատում են, իրենց կխոշտանգեն Հայաստանում։ Դիտավորյալ տղերքին հետ չի ուղարկում, իբր, մտածում է հայ զինվորի մասին։ Դա էլ է ազդում, կարծում եմ, որ տղաներից տեղեկություն չկա»։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում գտնվող ու իշխանությունների կողմից հաստատված բոլոր ռազմագերիներին, առաջին անգամ տեսակցել նոյեմբերին գերեվարվածներին, օգնել կապ հաստատել հարազատների հետ։

«Կարմիր խաչից մեզ ասել են՝ ինչ հասնում է՝ արել ենք։ Բայց բերելու հետ կապված արդեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի գործն է, իրենք կապ չունեն, տեղեկություն էլ չունեն՝ տղաները ե՞րբ կգան, ո՞նց կգան, ի՞նչ կլինի»։

Գերեվարվածների թվում կան նաև շիրակցիներ, ովքեր պարբերաբար համարվում են մարզպետարանում, որտեղից էլ միայն ասում են, թե շուտով պատասխան կստանան։

«Ոնց հասկանում ենք, ոչ ոք այդ հարցով սրտացավ չէ։ Այսօր էլ ոչ մեկ ոչ մի տեղից պատասխան չի տվել։ Մեզ հույս են տալիս՝ ամսվա վերջ կգան բոլոր գերիները, բայց եթե էլի ոչ մի բան չլինի, այսպես մինչև ամսվա վերջ շարունակվի՝ բնականաբար կհասնենք Երևան»,- ասաց գերեվարվածի հարազատը։