Թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը. Վանաձորի ավագանու անդամ
Խոշորացված Վանաձոր համայնքի «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված, համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանը դիմել է Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների բնակիչներին։
«Իշխանությունների ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
Չնայած Վանաձոր համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի տեղական քաղաքական թիմը հանդես է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մրցակից ուժ, սակայն՝ որպես մեր օգտին քվեարկած վանաձորցիների լիիրավ ներկայացուցիչներ, դատապարտում ենք մեր համայնքի բնակիչների ձայների մեծամասնությունը ստացած դաշինքի ղեկավարի նկատմամբ փաստացի քաղաքական հետապնդման բոլոր փորձերը։
Իշխանությունների նման ապօրինի գործելաոճը որակում ենք Վանաձոր համայնքի անխտիր բոլոր բնակիչների ազատ կամարտահայտության արդյունքների և ժողովրդավարության տարրական նորմերի ոտնահարում, մեր բնակիչների վստահությունը վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու և ասպարեզից դուրս մղելու անթաքույց ու ապարդյուն փորձ։
Հավաստիացնում ենք, որ մեր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը՝ ունենալու հենց իրենց ընտրության արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմին։
Անկոտրում պայքարելու ենք, որպեսզի ձեր տված յուրաքանչյուր քվե հասնի իր նշանակությանը։
Վանաձորի նորընտիր ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյան»։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան