Մարդկային կապիտալի կորուստը կարող է դանդաղեցնել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացը
2021 թվականի իրադարձություններից հետո միգրացիոն գործընթացներն ակտիվացել են. ստեղծված իրավիճակը նպաստում է միգրացիոն գործընթացների ակտիվացմանը։ Հայաստանում համավարակից եւ արցախյան պատերազմից հետո բնակչության արտահոսքի գործընթացն ակտիվացել է: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի յոթերորդ տարեկան նիստին «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:
«Վերջերս ԵԱՏՄ-ն զգալիորեն ընդլայնել է իր միգրացիոն գրավչությունը Հայաստանի համար։ Սա, մասնավորապես, հանգեցրել է քաղաքացիների որոշակի կատեգորիաների` աշխատանքի ընդունման, քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցմանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու, պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիության, սոցիալական եւ կենսաթոշակային իրավունքների ապահովման ընթացակարգերի կարգավորմանը: Քանի որ Ռուսաստանն աշխատավարձի չափով զգալիորեն առաջ է ԵԱՏՄ երկրներից, Հայաստանից աշխատանքային ռեսուրսների արտահոսքը լուրջ խնդիր է։ Մարդկային կապիտալի կորուստը կարող է դանդաղեցնել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացը արդեն միջնաժամկետ հեռանկարում»,- ասաց նա։
Թավադյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար բացված հեռանկարները կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության ներուժի աճի եւ միգրացիոն սալդոյի վրա։ Սա միգրացիայի վրա ազդող առանցքային գործոն է. «Իսկ ԵԱՏՄ անդամ երկրների համապարփակ համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրի ամբողջական իրականացումը Հայաստանում միգրացիոն սալդոյի հետ կապված իրավիճակի բարելավման տանող ճանապարհն է»։
Նշենք, որ համաժողովը կազմակերպել են «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան