Ծեծում են պատուհանս. Աշոտ Մինասյան
Ես դուրս եմ գալիս հանդիպելու նրան...
Բացում եմ դուռը և դեմ առ դեմ հանդիպում նրան: Աշնան անձրև` միալա՜ր, տաղտկա՜լի և սա՜ռը, սա՜ռը, սա՜ռը:
Բարձրացնում եմ օձիքս, գլուխս ներս քաշում, ուսերիս մեջ, և կամա՜ց - կամա՜ց քայլում դեպի մոտակա ծառուղին:
Մայթերին թախիծ կա թափված` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն ու սևացած թախիծ:
Զբոսայգում դատարկություն է տիրում: Անցուղիներում և կանաչ գազոններում թափթփված տխրություն կա` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն...
Ես քայլում եմ զբոսայգու մշուշի միջով, իսկ մշուշը փախչում է ինձնից: Մեկիկ-մեկիկ դեմս են ելնում մերկացած ծառերը, որոնք տխրել են շրջապատի ճնշող լռությունից: Ծառուղիներում շերտ - շերտ թախիծ կա դարսած` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն...
Ես դուրս եկա անցուղուց ու սկսեցի տրորել ծառատակերի դարս-դարս եղած թախիծը` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն:
Թախծի տակ թավիշ կա` լվացված, մաքրված թավիշ:
Հետո ես կանգնեցի, ետ քաշեցի թրջված մազերս ու նայեցի իմ ոտնահետքերին: Տրորվել էր թավիշը զմրուխտ, իսկ թախիծը մի սև կածան է դարձել իմ ճանապարհին:
Ես սկսեցի թախիծ հավաքել` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն, սև՜ ...
Դարս–դարս հավաքելով թախիծը, ես վերադարձա` ճեղքելով մշուշն աշնանային:
Տան բոլոր ծաղկամաններում թախիծը տեղավորելով` դուրս եկա լվացվելու: Երբ ներս եկա, սենյակում բորբոսահոտ էր տարածվել ու գունավոր թախիծ:
Իսկ երբ հայելուն նայեցի, այնտեղ մի ծերունի տեսա` ուսերը կորացած, դեմքին կնճիռներ և աչքերում մշուշը աշնան:
Կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն ...
Աշոտ Մինասյան
Մ.Ա.Հ.


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան