Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Կիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ Առանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ Էրդողան Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրել Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
Հայաստան

Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Դավիթ Ստեփանյան

Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Դավիթ Ստեփանյան

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիս ժամանակ Ալիևը հայտարարեց, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով նշել են, որ այդ հայտարարության մեջ միջանցքի մասին որևէ հիշատակում չկա։
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ալիևի կողմից միջանցքի մասին անընդհատ հայտարարություններ անելը, արդյոք գաղտնի բանակցություններ են եղել դրա վերաբերյալ, ասաց, որ այդպիսի տեղեկություններ չունի, սակայն ստորագրված բոլոր երեք հայտարարություններում միջանցքի մասին որևէ տրամաբանություն չկա և դա փաստ է։ «Հիմա այլ հարց է, որ Թուրքիան, ոչ Ադրբեջանը առաջին հերթին ահավոր շահագրգռվածություն ունի, որպեսզի այդ ճանապարհը, այդ կոմունիկացիան ունենա միջանցքի կարգավիճակ, այսինքն վերահսկողություն չլինի հայկական կողմից, որպեսզի Թուրքիան, թուրքերը կարողանան դեպի արևելք տանել ցանկացած բեռ, այդ թվում նաև ռազմական ու դա չունենա որևէ վերահսկողություն։ Հիմա դա Թուրքիայի ցանկություններն են, դա որոշակի չափով Ադրբեջանի ցանկություններն են, բայց որևէ փաստաթղթում դա չկա և մենք տեսնում ենք, որ նույն Ստոլտենբերգը բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիևի հետ որևէ արձագանք չտվեց դրան։

Մենք տեսնում ենք, որ Բրյուսելի հանդիպման ավարտին Շառլ Միշելն իր հայտարարության մեջ նույնպես նշեց, որ պետք է լինի ապաշրջափակում երկաթգծի և դա պետք է լինի երկրների սուվերենությունը հարգելու պայմանների վրա, այսինքն նորից միջանցքային տրամաբանությունը մերժվում է։ Հիմա Ալիևը շատ բան կարող է ցանկանալ, շատ բանի մասին կարող է խոսել։ Ես վստահ եմ, որ մեզ համար Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ։ Եվ ինչքանով ինձ հայտնի է մեր երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է և այսօր կռիվ է տալիս դրա համար, որ դա չլինի։ Որովհետև որևէ պայման, որպեսզի դա իրագործվի՝ չկա, այդ թվում նաև աշխարհաքաղաքական։ Այդ թվում կոմունիկացիան պետք է բացվի, իրականում այդ շփումն այդքան կարևոր չէ ինչքան Ադրբեջանի ու Նախիջևանի մեջ, ինչքան Ադրբեջանի ու Թուրքիայի մեջ՝ դա է հիմնական խնդիրը, որ իրենք փորձում են հասնել։ Այո, պետք է ստանալ և կստանա, որովհետև դա իրականում նշված է այդ հայտարարությունում, որը որ Դուք նշեցիք, բայց դա լինելու է միայն կոմունիկացիա»,-ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը հավելեց, որ դա նույնն է, ինչպես մենք Վրաստանի տարածքով գնում ենք Ռուսաստան։ Ստեփանյանը նշեց, որ այսօր ունենք իրականություն և ձգտումներ, իրականությունն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները կատարենք. «Մենք արդեն կատարել ենք շատ մեծ ծավալի պահանջներ՝ այդ թվում նաև ռուսական կողմի պահանջներ և մեծ տարածքներ ենք հանձնել առանց որևէ կրակոցի՝ դա փաստ է։ Ընդհանրապես խոսքը գնում է ռուսական պլանի մասին՝ սա ռուսական պլան է, ինչ որ գրված է եռակողմ հայտարարությունների մեջ՝ դա ռուսական պլան է։ Դա Լավրովի պլանի շարունակությունն է տրամաբանական և դա կատարվում է, այդ ճանապարհով ենք գնում, որովհետև այլ ճանապարհ մեզ չեն թողել։ Լավրովի պլանը Մադրիդյան և Կազանյան պլանների հետ ուներ մեկ տարբերություն և այդ տարբերությունը մեկն է, բայց շատ սկզբունքային է՝դա Արցախում տեղակայել ռուսական ռազմաբազա, որն անվանում են խաղապահներ։ Դա է եղել գլխավոր պատճառը և դրան համաձայն չեն եղել կողմերը՝ ոչ Հայաստանն է համաձայն եղել, ոչ Ադրբեջանը, դրա համար չկարողանալով այդ պլանը իրագործել դռնով՝ Ռուսաստանը դա արել է պատուհանից»։

Ինչ վերաբերում է՝ Արցախի վերաբերյալ բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկումներից ինչ մեսիջներ կառանձնացներ, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ ոչ միայն բրյուսելյան հանդիպումից, այլև այս վերջին ամիսներին բոլոր հանդիպումները, բոլոր հայտարարությունները և Մոսկվայից, և Բրյուսելից, և ԱՄՆ-ից եկող փաստում են մեկ բան՝ Արցախյան կարգավորումը մղվում է երրոդր, չորրորդ և հինգերորդ պլան։ «Այսինքն Արցախյան կարգավորումը շարունակում է մնալ ակտուալ, բայց այն չի լինելու առաջնային՝ առաջնային հարցը այսօր ռեգիոնում կոմունիկացիաների վերաբացումն է և պատերազմի վտանգի չեզոքացումը։ Հիմա Արցախյան խնդիրը մնում է առկախված և մնալու է առկախված մոտակա տարիների ընթացքում, եթե ոչ տասնյակ տարիների ընթացքում և լուծում չի ստանալու վերջնական, որովհետև այդ վերջնական լուծումը ոչ ոք շահագրգռված չէ դրանում այսօր, բացի մեզանից՝ իմ կարծիքով»,-ասաց Ստեփանյանը։

Արցախյան հարցի առկախված մնալու վտանգի պայթյունավտանգության մեր հարցին ի պատասխան, հատկապես որ ադրբեջանցիները մանկապարտեզից իրենց երեխաներին սովորեցնում են ատել ու հնարավորության դեպքում սպանել ցանկացած հայի, ասաց, որ եթե փորձենք այդ ամեն ինչին իդեալական տեսանկյունից դիտարկել, ապա այո, Արցախի հարցը լուծելով հարցը փակվում է, բայց Արցախի հարցն այսօր հնարավոր չէ լուծել։ «Արցախի հարցն այսօր հնարավոր չէ լուծել, որովհետև այդ հարցում չկա կոնսենսունս ընդհանրապես, որևէ մեկի միջև կոնսենսունս չկա, ոչ միայն մեր և ադրբեջանցիների, այլ նաև Թուրքիայի և Ռուսաստանի, արևմուտքի և Ռուսաստանի, Արևմուտքի և Թուրքիայի՝ խնդիրը դրանում է։ Իսկ եթե չկա միջազգային կոնսենսունս՝ հարցը լուծել հնարավոր չէ, այո, դա մեր շահերից չի բխում։ Եթե հարցը լուծվի այս պահին, մենք պետք է հասկանանք, որ այն չի ներառելու մեր շահերը։ Դրանից ելնելով ես կարող եմ ասել, որ այո, հարցի լուծումն այսօր մեզ պետք չէ և մենք պետք է սպասենք։ Հասկանում եք, մենք պետք է ընտրություն անենք վատի և վատագույնի միջև՝ վատագույնը դա այսօր հարցի լուծումն է։ Դրա համար մենք պետք է փորձենք ինչքան հնարավոր է լինենք միջազգային տեսակետին համահունչ և ժամանակ ձգենք՝ տեսնենք ժամանակի ընթացքում ինչ է փոխվելու, միգուցե մենք իրոք կարողանանք Արցախի կարգավիճակ ստանալ ժամանակի ընթացքում , որովհետև ամեն ինչ փոխվում է շատ արագ։ Այսօր մենք դա չենք կարող անել՝ դրա համար մենք շահագրգռված չենք այդ հարցը լուծելու հարցում»,-եզրափակեց Ստեփանյանը։