ՔՊ-ն օրորոցում «կխեղդի» ընդդիմության նախաձեռնությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Գրել են, որ նա իր հայտարարությունները պետք է անի կշռադատված, չխախտի Սահմանադրությունն ու օրենքները, «չառաջացնի խնդիրներ ՀՀ պետականության համար», մինչդեռ ԱԺ նախագահի հայտարարություններն ազդում են ՀՀ միջազգային հեղինակության, արտաքին եւ ներքին անվտանգության վրա, խախտում են գերիների «անմեղության կանխավարկածը», հոգեկան տառապանք պատճառում նրանց հարազատներին։
Մյուս հիմնավորումն այն է, որ Սիմոնյանն ընտրվելու օրվանից «անհարկի» միջամտում է ընդդիմադիրների ելույթներին, կողմնապահ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառում եւ չի կատարել Սահմանադրությամբ իր պարտականությունը՝ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի՝ ԱԺ նիստերին «անխոչընդոտ մասնակցությունն» ապահովելու համար։ «Ալեն Սիմոնյանի վարքագիծն ինքնին խնդրահարույց է նաեւ պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»,- գրել են տեքստում: ՔՊ խմբակցությունում կասկած չունեն, որ նախաձեռնությունն «օրորոցում» խեղդվելու է։
Բանն այն է, որ ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկվի: Եթե ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, ներկայացնող խմբակցությունը նախագիծը կարող է համարել արտահերթ եւ մտցնել լիագումար նիստի օրակարգ, սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցն օրակարգ չի մտնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան