Կառավարությունը թերակատարում է դրամաշնորհները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։
Սա պայմանավորված է արտաքին դոնորների կողմից տրամադրվող նպատակային դրամաշնորհների 64.0% թերակատարմամբ (խոսքը շուրջ 10 մլրդ դրամի մասին է): Ընդ որում, նպատակային ծրագրերից 5-ի շրջանակներում նախատեսված 1.8 մլրդ դրամի դրամաշնորհները չեն ստացվել ամբողջությամբ, իսկ 13 ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները ստացվել են մասնակիորեն՝ 36.4%-ով, որոնք կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ:
Նկատենք, որ ՀՀ կառավարությունը չի ստացել Եվրամիության կողմից բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված 3.8 մլրդ դրամի չափով ոչ նպատակային դրամաշնորհային միջոցները, որոնք պետք է ուղղվեին Հայաստանում Covid-19-ի կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Ցավոք, պաշտոնական դրամաշնորհների զգալիորեն թերակատարման երեւույթը 3 տարուց ավել կրկնվում է եւ հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհների ստացման համար անհրաժեշտ նախապայմաններն ամբողջական եւ ժամանակին չկատարելու գործոնով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան