Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովին Պատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին Ծաղիկի արտահանումը ավելացել է Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով Ջերմաստիճանը կբարձրանա Չինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը

Ջրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստըԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները
Հայաստան

Եթե այժմ Չավուշօղլուն հայտարարում է նման քայլի մասին, նշանակում է՝ պահանջները բավարարվում են. թուրքագետ

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ. այս մասին երեկ ուշ երեկոյան տեղեկացան ՀՀ «հպարտ» քաղաքացիները ոչ թե իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանից և կամ Հայաստանի ԱԳ նախարարից, այլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը2022 թ. մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ:

Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Ի դեպ, Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքներ են գործարկվելու:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել:

Այսօր արդեն եղավ նաև Հայաստանի պաշտոնական արձագանքը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը վերահաստատել է դիրքորոշումը, որ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ՝ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել է Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, սակայն, կարծում է, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ինչ-ինչ քայլեր է կատարում, դա նշանակում է, որ Հայաստանն արդեն մեկ քայլ արել է, և Թուրքիայի ներկայացրած պահանջները բավարարվում են:

«Կարծում եմ, որ միջանցքի հետ կապված քննարկումներ վաղուց եղել են և ինչ-որ պայմանավորվածություններ կան: Չմոռանանք, որ մեր վարչապետը ցանկություն էր հայտնել Էրդողանի հետ տեսակցության, և եթե այն մակարդակին է հասել, որ ինչ-որ բաներ պետք է քննարկեն, նշանակում է, որ ամեն ինչ արդեն հստակեցված է ներքևի օղակներում: Այսինքն՝ վերևի օղակները կհանդիպեն ոչ թե ինչ-որ բաներ քննարկելու համար, այլ միայն ստորագրելու»,-նշեց թուրքագետը 168.am-ի հետ զրույցում:

Անդրադառնալով առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքների գործարկման մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ թուրքական ավիաուղիները ուղիղ չվերթեր են իրականացնում այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունի:

Նա նաև հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ դեռևս, երբ արդեն գրեթե ստեղծվում էին այդ հարաբերությունները, թուրքական ավիաուղիներն արդեն պատրաստել էին ամեն ինչ ուղիղ չվերթի համար. «Եթե Չավուշօղլուն խոսում է այսօր չվերթերի մասին, նշանակում է, որ արդեն հասել են ինչ-որ փուլի, որտեղ հարաբերություններն արդեն կարգավորվելու են: Իսկ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան արդեն 30 տարի 3 պայման էր առաջ քաշում՝ Ղարաբաղի հանձնումը, սահմանների ճանաչումը և Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը, և եթե այժմ Չավուշօղլուն հայտարարում է նման քայլի մասին, նշանակում է, որ այդ պահանջները բավարարվում են:

Այդ ժամանակ դեռ «միջանցքի» հարց չկար, բայց այսօր մենք գիտենք, որ նաև այդ հարցն է դրված, և մենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ ենք»:

Թուրքագետըչի բացառում, որ«միջանցք»-ը տալուց հետո հայկական կողմը արդարանա, թե՝ տեսեք, մենք միջանցքը տվեցինք, սակայն Սյունիքը փրկեցինք: