Չաղ Ռուստամը հայտնվել է իշխանության թիրախում. Ասել են՝ «կկորցնեն», թալինցի Կարենին էլ օր ու արեւ չեն տա
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ տարին ՔՊ-ական վերնախավի, հատկապես ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ մտերմացած քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, հայտնվել է իշխանական թիրախում։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններում Թալինի համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը «Հայք» կուսակցության ցուցակով ստացել է 3 մանդատ, որը կարող է վճռորոշ լինել համայնքապետ ընտրելու հարցում։
Եթե նա միանա 10 մանդատ ստացած ՔՊ-ին, ապա իշխանական Տավրոս Սափեյանը կդառնա համայնքապետ, եւ իշխանությունը տեռորի է ենթարկել Չաղ Ռուստամին, որը Գրիգորյանի ազգականն է։ Բայց «Հայքի» թեկնածուն համառ է եղել, ուստի Ռուստամի դեմ կիրառել են իշխանական ողջ արսենալը՝ մեկ ամսում 3 անգամ բերման են ենթարկել։ Մեկ անգամ տնից են «ասֆալտին փռելով» տարել, մյուս անգամ՝ ռեստորանից։ Մի քանի ժամ պահել են ոստիկանապետի սենյակում եւ ուղիղ տեքստով հասկացրել, որ վատ է լինելու իր համար։
Ստեփանյանը տարիներ առաջ Ռուսաստանում հարուցված քրգործով հետախուզվում է՝ որպես սպանության կազմակերպիչ։ Այս գործը դրել են դեմը եւ ասել, որ կարտահանձնենք ՌԴ-ին կամ այստեղ կնստեցնենք՝ մի 20 տարով։ Ռուստամի շրջապատը հավաքվել, քննարկել է, հասկացել են, որ սրանք ամեն ինչի ընդունակ են՝ Ռուստամին «կկորցնեն», իսկ Կարենին էլ օր ու արեւ չեն տա, ավելի լավ է համաձայնեն, եւ երեկ երեկոյան «Հայքը» հայտարարեց, որ մանդատները վայր է դնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...