«Հայր եւ որդի Երեմյաններ»-ում ստուգումներ կլինեն. ընկերությունը ռիսկային է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունում՝ որպես ռիսկային տնտեսվարող, հաջորդ տարի ստուգումներ են նշանակված։ Բանն այն է, որ Երեմյաններին պատկանող ցանցն այս տարի ստուգման ենթարկվել է՝ ե՛ւ զորամասերին մատկարարվող սնունդը, ե՛ւ ռեստորանները։
Երեմյանների խնդիրը եղել է միայն «Բուրգըրի»-ում պատրաստի կիսաֆաբրիկատի պատճառով: Հիմա իրավապահները լուրջ գործընթաց են սկսում: «Երեմյան փրոջեքթս»-ում արձանագրված թունավորումների դեպքով հարուցված քրեական գործը ուղարկվել է ՔԿ: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:
Նրանց վիճակը գնահատվել էր թեթեւ եւ միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» եւ «Պանդոկ Երեւան» հասարակական սննդի կազմակերպություններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով