4-5 ամիս պահանջվեց՝ ամենապարզ ճշմարտությունն արձանագրելու համար. Արամ Վարդևանյան
«Դեռ 4-5 ամիս առաջ էինք ասել, որ նրանց կալանավորումն աբսուրդ է: Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում էինք, որ կալանավորումն աբսուրդ է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում, եթե չկա ԱԺ համաձայնությունը: Մի քանի անգամ նույնիսկ Սահմանադրության 96-րդ հոդվածը բառացիորեն ընթերցվել է ԱԺ նիստի ընթացքում, այդ ընթերցողներից մեկը ես եմ եղել: Բայց դուք տեսա՞ք՝ որքան պետք է տևեր այս գործընթացը, որ այս պարզ ճշմարտությունն արձանագրվեր»,- ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին:
4-5 ամիս պահանջվեց՝ ամենապարզ ճշմարտությունն արձանագրելու համար՝ այն էլ սահմանադրական արդարադատության ճանապարհով,-ասաց նա:
Պատգամավորը մեղադրեց դատավորներին՝ իրենց խմբակցության պատգամավորներին կալանավորելու որոշում կայացնելու համար: «Ոչ մեկ ոչ մի լուծում չտվեց՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, որը, իհարկե, ծայրահեղ միջոց է, բայց կյանքը ցույց տվեց, որ գործուն միջոց էր»,-ասաց Վարդանյանը:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով