Փոխոստիկանապետի մի որդին Մասիսի «ՄՌՈՒ»-ի պետն է, մյուսը՝ ՔՊ-ից ավագանու անդամ
Ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Հայաստանում 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետն էր։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Արամ Հովհաննիսյանին փայլուն կարիերայի աճ էր սպասվում։
Իշխանափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, այնուհետև՝ 2019-ին նշանակվեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ։ Իսկ արդեն 2020 թվականի հուլիսի 8-ին հանգրվանեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Սակայն պարոն Հովհաննիսյանին չբավարարեց այս առաջխաղաղացումը։
Ըստ PressTime.am-ի աղբյուրների, փոխոստիկանապետն իր տնտեսագետ ավագ որդուն ՝ Կառլեն Հովհաննիսյանին, առանց մասնագիտական կրթություն ունենալու, միջնորդեց նշանակել Մասիսի «ՄՌՈՒ»-ի պետի պաշտոնում։
Բայց պարոն փոխոստիկանապետին դա էլ չհագեցրեց և նա որոշեց իր մյուս որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին, առաջադրել Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում՝ որպես ավագանու թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
Ու եղավ այդպես՝ մի տնից մի քանի պաշտոնյա։
Ահա, թե ինչով է պայմանավորված Արամ Հովհաննիսյանի իբրև անմնացորդ նվիրումն օրենքին և ինչպիսի գին ունեն հանրահավաքների ու ակցիաների ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող ոչ համաչափ ուժի կիրառման հրամանները։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով