Գորիս-Կապան հատվածում մաքսատուրքերի արդյունքում Ադրբեջանի պետբյուջեն համալրվել է 2 միլիոն մանաթով
Գորիս-Կապան հատվածում մաքսատուրքերի արդյունքում Ադրբեջանի պետբյուջեն համալրվել է շուրջ 2 միլիոն մանաթով: Այդ մասին haqqin.az-ին ասել է հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Սաֆար Մեխթիեւը:
«Համապատասխան մաքսակետը հիմնվել է Գորիս-Կապան ճանապարհին շուրջ երկու ամիս առաջ: Նույն չափով մաքսեր են գանձվում փոքր ու մեծ բեռնունակություն ունեցող մեքենաներից, ինչպես նաեւ ուրիշ սահմանամերձ անցակետերից, նույն տուրքերը գանձվում են նաեւ օտարերկրյա տրանսպորտային միջոցներից ու քաղաքացիներից, որոնք մուտք են գործում Ադրբեջանի տարածք այդ ուղղությամբ»,-հայտարարել է նա:
Մեկնաբանելով տեղեկատվությունը, որ հայկական կողմը մտադիր է համանման քայլի դիմել՝ Պետական մաքսային կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ «դա Ադրբեջանի տարածքն է»: Նրա խոսքով՝ «եթե ադրբեջանական տրանսպորտային միջոցները մուտք գործեն տարածք հակառակ կողմից, այդ հարցը կլուծվի այնտեղ»:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով