Ի՞նչ նոր այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկում են այս տեղեկությունը: Մենք դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, իրենք էլ այդ մասին տեղեկացել են սոցցանցային գրառումից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ուղղորդեցին դեպի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ:
Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ կպատասխանեն բացառապես գրավոր հարցման: Նույնիսկ զգուշացումը, որ նյութը նախատեսվում է հրապարակել շաբաթ օրը, և ցանկալի կլիներ ունենալ իրենց պատասխանը, ոչինչ չփոխեց: Ինչևէ, մենք գրավոր հարցում ենք ուղարկել նշյալ հիմնադրամ և պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով