Դանակահարություն՝ ընտրությունից հետո. Վիճել են, թե ով պետք է դառնա համայնքապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջեւ լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։
«Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, եւ լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում։
Մեզ ասացին, որ մինչ երեկ Բորիկ Հովակիմյանն ազատության մեջ էր: Տուժողը Վանաշենից է՝ «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի համագյուղացին։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո մասնակից 3 ուժերից որեւէ մեկը 50+1 մանդատ չի ստացել եւ միայնակ չի կարող իշխանություն ձեւավորել։ Ամենաշատ ձայն ստացել է «Հզոր համայնքը», ապա՝ ՔՊ-ն, երրորդ տեղում «Հանրապետությունն» է։ Թվում էր, թե վերջին երկուսը կմիավորվեն ու կընտրեն համայնքապետ, սակայն «Հանրապետության» ցուցակը գլխավորած Գոջիի նախընտրական երդումը, թե ինքը որեւէ ուժի չի միանալու, գործընթացները փակուղի են մտցրել։
ՔՊ-ն, մեր տեղեկություններով, համաձայն է անգամ նրան համայնքապետ ընտրել՝ 2 տեղակալների եւ մի քանի համայնքի ներկայացուցչի պաշտոն վերցնելով, սակայն Գոջին չի համաձայնում՝ ասել է, որ ինքը պիտի լինի քաղաքապետ, ինքն էլ պետք է որոշի` ում որտեղ պաշտոնի նշանակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով