ԵՏՄ տարածքում պլանավորվում է դեղամիջոցների վերահսկիչ դրոշմապիտակներ սահմանել
ԵՏՄ տարածքում պլանավորվում է դեղամիջոցների վերահսկիչ դրոշմապիտակներ սահմանել, որոնք նման կլինեն այսօր Հայաստանում օգտագործվող դրոշմապիտակներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Է. Գաբրիելյանի անվան բժշկական տեխնոլոգիաների եւ դեղերի փորձաքննության կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։
Նրա խոսքով՝ այդ դրոշմապիտակների շնորհիվ հնարավոր կլինի հետեւել, թե ինչ ճանապարհ է անցել դեղամիջոցը՝ արտադրողից մինչեւ սպառող, ինչը կարող է կրճատել ստվերային շրջանառությունը եւ ապահովել սպառողներին կեղծ դեղերից։
«Հնարավոր կլինի իմանալ, թե երբ եւ որտեղ է արտադրվել դեղը, որ դեղատնից է գնվել եւ որ հիվանդն է այն օգտագործում»,– նշեց Թոփչյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում օգտագործվող դրոշմապիտակները նույնպես թույլ են տալիս տեսնել այդ ճանապարհը, բայց ոչ մինչեւ վերջնական սպառողը, այլ մինչեւ ներմուծողը։
Թոփչյանի խոսքով՝ բոլոր ԵՏՄ երկրներում միասնական դրոշմապիտակների կիրառումը հիմա քննարկվում է, եւ եթե երկրները համաձայնության գան, վերահսկիչ դրոշմապիտակները կարող են կիրառվել արդեն 2018–ից։
Մոտավորապես մեկ ու կես տարի առաջ Հայաստանում ներդրեցին դեղերի համար պարտադիր վերահսկիչ դրոշմապիտակները, որոնք, պաշտոնատար անձանց խոսքով, պետք է կրճատեին ստվերային շրջանառությունը: Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը կարծում է, որ դրանց կիրառումը ոչ մի նշանակալի փոփոխությունների չի հանգեցրել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների