Հայաստանը 2-րդն է զբոսաշրջային ուղղությունների ցանկում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամենաքիչն են բախվում լեզվական խոչընդոտի
Մոլդովան դարձել է այն զբոսաշրջային ուղղությունը, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամենաքիչն են բախվում լեզվական խոչընդոտի, այս մասին lenta.ru-ին պատմել է Aviasales զբոսաշրջային ընկերության PR տնօրեն Յանիս Դզենիսը:
Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրման տվյալները։
Երկրորդ տեղում է Հայաստանը, եռյակը եզրափակում է Վրաստանը: Չորրորդ տեղը բաժին է հասել Ուզբեկստանին, հինգերորդը՝ Ղրղզստանին: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև, համապատասխանաբար, Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսը և Ուկրաինան:
Aviasales-ի փորձագետները նաև հարցում են անցկացրել՝ պարզելով այն երկրները, որտեղ ռուսաստանցիներն առհասարակ գրեթե չեն հանդիպում լեզվական խնդիրների: Այս ցուցակում 35 տոկոսով առաջատար է Ուկրաինան:
Բացի այդ, հարցվածների 11 տոկոսը լեզվական խոչընդոտների չի հանդիպել նաև Թաիլանդում, 10 տոկոսը՝ Թուրքիայում: Չնայած տվյալ երկրներում օգտագործվող լեզուների և ռուսերենի խիստ տարբերությանը, զբոսաշրջիկներն այստեղ նման խնդիրների չեն բախվում տուրերի ճիշտ ու համակարգված կազմակերպվածության պատճառով, իսկ մի շարք հյուրանոցներում հատուկ աշխատակազմը կարողանում է շփվել ռուս զբոսաշրջիկների հետ:
Ընդհանուր առմամբ, արտերկիր հանգստի մեկնող ՌԴ քաղաքացիների 19 տոկոսը խնդիրներ է ունեցել արտասահմանյան օդանավակայաններում, 18 տոկոսը՝ հյուրանոցներում, 15 տոկոսը՝ սահմանային անցակետերում, 14 տոկոսը՝ ռեստորաններում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների