Հերթական կոռուպցիոն սկանդալը. Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը. նման եզրակացության կարելի է գալ` նկատի ունենալով փաստը, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկություններում կոռուպցիոն գործարքների հետ կապված երրորդ քրեական գործն է հարուցվում: Երեկ քրեական գործ է հարուցվել՝ կապված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ. առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակվել է: Այս տարվա հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձաց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալը: Եւ, վերջապես, 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորներ կան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս եւս 2 հոգի ձերբակալվել է: Չնայած այս ամենին՝ նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն այդ երեւույթների համար:
Նա դեռ շարունակում է պաշտոնավարումը՝ ընդ որում, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով տեղի ունեցածի համար: Արդյո՞ք բոլոր տեղի ունեցած հանցանքները եղել են առանց նախարարի գիտության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար