«ՔՊ»-ն ստում է՝ հայտարարելով, թե 25 համայնքում հաղթել են
«ՔՊ»-ն ստում է՝ հայտարարելով, թե 25 համայնքում հաղթել են, դա հերթական մանիպուլյացիա է։ Իրենք կարող են միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի բարձր է։ Այլ հարց է, որ իրենք ունեն կցորդ, իրենց սպասարկող քաղաքական ուժեր, որոնք ձայներ փախցնելով կմիավորվեն իրենց հետ և կձևավորեն իշխանություն։
Այսինքն՝ իրենք 25 համայնքում հաղթանակ չեն ունեցել։ Ապացուցված փաստ է, որ այս իշխանությունները չունի համաժողովրդական աջակցություն»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հունիսի 20-ին իշխանությունները մարդկանց խոստացել են խաղաղություն, ընտրություններից անցել է 5 ամիս և այսօր ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ չունենք խաղաղություն, անվտանգություն, ունենք զոհեր, տարածքային կորուստներ և գերիներ, հետևաբար՝ իրենց տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն և պետք է ամեն ինչ անել, որ դա դրսևորվի նաև փողոցում։
Դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն ներկայացել է առանձին, «Հայաստան» դաշինքով մասնակցություն չենք տեսնում՝ ՏԻՄ ընտրություններում, Սաղաթելյանն արձագանքեց՝ նշելով, որ ՀՅԴ-ն 20 համայնքում մասնակցել է ընտրությունների և բոլոր համայնքներում, բացառությամբ 1-ի՝ ունի ներգրավվածություն՝ 5-37 տոկոս։
«Ընտրություններին պետք է մասնակցեն քաղաքական կուսակցությունները, մենք որոշեցինք այս ձևաչափով։ Ընդ որում՝ ընդդիմադիր դաշտի առաջին կուսակցությունն է իր մասնակցությամբ և ձեռք բերած արդյունքներով»,- նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը չբացառեց նաև, որ համայնքներում կարող են կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, բացառվում է միայն «ՔՊ»-ի և նրանց կցորդ քաղաքական ուժերի հետ կոալիցիան։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...