Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական ԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերը Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Ասում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է

«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստըԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
Հայաստան

Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արդեն հաստատվել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20 դրամով բարձրանում է։ Թե որքանով այս թանկացումը դրական կանդրադառնա ջրամատակարարման որակի բարձրացման վրա, դժվար է ասել, սակայն անկասկած այն լրացուցիչ բեռ է դառնալու սպառողների ու տնտեսվարողների համար ու հատկապես բարդացնելու է առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց դրությունը։

Այս թանկացումն առավել ուշագրավ երանգներ է ստանում հատկապես Փաշինյանի տված խոստումների պարագայում։ Հիշեցնենք, որ վերջինս 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Բայց դե Նիկոլի ո՞ր խոստումն է կատարվել, որ սա կատարվեր, նրա բոլոր խոստումներն ու հայտարարությունները բացառապես պոպուլիստական են, ոչ ավելի: Հետաքրքրական է, որ ջրի թանկացումը համընկնում է շուկայում նկատվող համատարած թանկացումների ալիքին, երբ անգամ ամենաանհրաժեշտ ապրանքների գների սրընթաց աճ է նկատվում։

Սակայն թանկացումների այս արշավին շատ շուտով գումարվելու է նաև էներգակիրների հնարավոր թանկացման հարցը։ Այստեղ ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի գինը վերջին անգամ փոխվել է փետրվարին, իսկ գազի գինը՝ հուլիսին, բայց ընդամենը մի քանի ամիս անց կրկին նոր թանկացման հարց է բարձրանում։ Այստեղ հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցը։ Այն կառուցվել է 2013 թվականի համաձայնագրի համապատասխան, ըստ որի, էներգաբլոկը պետք է 9 տոկոս եկամտաբերություն ունենար, այսինքն՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է վաճառվեր հարևան Իրանին։

Սակայն չի վաճառվել, քանի որ Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող էլեկտրահաղորդման գիծը չի կառուցվել, այսինքն՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան «ՀյուսիսՀարավ» էներգետիկ միջանցքն իրականություն չի դարձել։ Այնինչ այս նախագիծը մեծ տարածաշրջանային հեռանկարներ էր խոստանում Հայաստանի համար էներգետիկ շրջափակումից դուրս գալու տեսանկյունից։ Ուստի պատահական չէ, որ 5-րդ էներգաբլոկը վնասով է աշխատել, պարտքեր է կուտակել ու արդեն ապրիլից կանգնած է, քանի որ դրա գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտություն է առաջացել, բայց համապատասխան միջոցներ չկան դրա համար։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ գազի թանկացման հարցը կապել էր 5-րդ էներգաբլոկի խնդրի լուծման հետ, իսկ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից, էներգաբլոկի պարտքերով պայմանավորված, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում կարող է տեղի ունենալ։ Ու, ընդհանրապես, էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն է ձեռք բերել։ Եթե մեր երկիրը չկարողանա էլեկտրաէներգիայի արտահանման հզորություններ ստեղծել, ապա ընդհանրապես դուրս կմղվի տարածաշրջանում այս ոլորտում առաջ քաշվող նախագծերից, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր էներգետիկ ծրագրեր են առաջ քաշում՝ տարածաշրջանում իրենց դերակատարությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ վերջերս էլ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը թուրքմենական գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր կնքեցին։ Այս համաձայնությունը հեռահար նպատակներ ունի, քանի որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։ Իսկ Հայաստանը չի կարողանում անգամ դեպի Իրան մեծ չափով էլեկտրաէներգիա արտահանել ու դրա փոխարեն գազ ստանալ, ուր մնաց գլուխ բերի Իրանի տարածքով թուրքմենական գազը ստանալու, ինչու չէ՝ նաև արտահանելու հարցը։ Բացի դրանից, աշխարհում ավելացել է հետաքրքրությունը համեմատաբար քիչ ածխածնային գազերի արտահանման և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության միջոցների նկատմամբ, որոնցից մեկն էլ ատոմակայաններն են։

Սակայն Հայաստանը ամեն անգամ ինչ-որ կերպ երկարեցնում է արդեն իր դարն ապրած ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կյանքը։ Այս անգամ ևս վերանորոգման արդյունքում դրա շահագործման ժամկետը երկարեցվեց մինչև 2026 թվականը, սակայն հասկանալի է, որ հնարավոր չէ շահագործումն անվերջ երկարեցնել, ու մի օր անհրաժեշտություն է առաջանալու ատոմակայանի աշխատանքն ուղղակի կանգնեցնել՝ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով։ Այս ֆոնի վրա նոր ատոմակայանի կառուցման հարցը ուղղակի հրատապ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի համար ինչպես ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ տարածաշրջանում էներգետիկ բալանսն ապահովելու տեսանկյունից, որպեսզի մեր երկիրը պահպանի իր մրցունակությունն այս ոլորտում, հատկապես որ Թուրքիայում արդեն կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը, իսկ Ադրբեջանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի իր տարածքում ևս ատոմակայան կառուցվի։

Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարների հարց է, ուստի պետք է հայթայթել այդ գումարները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել կառուցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մեխանիզմներ մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես և ինչ ուղիներով է արտահանվելու արտադրված էլեկտրաէներգիան, որպեսզի իր ծախսերը փակի ու Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պատմությունը չկրկնվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում