Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա. Թվեր հայտարարելը տնտեսությանը ոչինչ չի տալու
Իրանը Հայաստանում իր ներդրումային ծրագրերը կիրականացնի այն դեպքում, երբ բարձր անվտանգային երաշխիքներ ունենա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նշենք, որ օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, թե իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրումային ծրագիր իրականացնել։
Սուրեն Պարսյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտում ներդրումային ծրագրերի գաղափար եղել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ։ Էկոնոմիկայի նախարարությունը դրա հետ կապված ներդրումային ծրագիր ուներ, բայց դրանք թղթի վրա մնացին և այդ տարածքում, ըստ էության, ներդրումների հետ կապված որևէ գործընթաց չի եղել։
«Իհարկե ցանկալի է, որ նրա ասածը ճիշտ լինի և ներդրումներ իրականացվեն։ Ավելին ասեմ, Իրանը սահմանի մոտ «Ալյանս» ազատ առևտրի գոտի ունի, որտեղ էներգակիրների գներն էժան են և բավականին լավ պայմաններ կան։ Իրանցի ներդրողն ավելի շուտ հենց այնտեղ ներդրում կանի, քան կգա մեր ազատ տնտեսական գոտում կանի։ Բացի այդ Իրանը նաև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի։ Այսինքն այնպես չէ, որ Հայաստանում արտադրելով՝ Ռուսաստան ավելի էժան է արտահանելու, այդ մրցակցային առավելությունն էլ է կորում»,-նշեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանը նկատեց՝ տնտեսական այս գործոններին հիմա ավելացել են նաև անվտանգային ռիսկերը, ճանապարհների սահմանափակումները։ Տնտեսագետի խոսքով Տաթև-Աղվանի ճանապարհը լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունի, ինչի հետևանքով հերթեր են գոյանում։
«Այսինքն ոչ միայն անվտանգային, այլև լոգիսիտկայի հետ կապված խնդիրներ կան։ Ենթադրենք այդ ապրանքն արտադրվեց այդ գոտում, բայց այն պետք է արտահանվի, Հայաստանի տարածքով գնա-գա այն դեպքում, երբ լոգիստիկ խնդիրներ կան։ Տեխնիկական առումով էլ այդ ճանապարհը նեղ է»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Վերջինս ընդգծեց՝ այս պահի դրությամբ Հայաստանում խոշոր ներդրումներ անող կազմակերպություններ չկան՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնել, սակայն տնտեսագետի խոսքով այդ հարաբերությունները պետք է զարգանան ռազմական, քաղաքական հարաբերությունների հետ մեկտեղ։
Սուրեն Պարսյանը նշում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի հիմնական ներդրումային շրջանակները հանքարդյունաբերությունը և էներգետիկ համակարգն է։
«Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա, խոշոր նախագծեր էլ չկան։ Օրեր առաջ Երևանի նոր ՋԷԿ-ը բացվեց, դա էլ նախորդ իշխանությունների ժամանակվանից եկող նախագիծ է։ Այսինքն գործող իշխանություններն այս երեք տարվա ընթացքում խոշոր ներդրումային ծրագիր ո՛չ բերել են, ո՛չ էլ սկսել են։ Թվեր հայտարարելն ու դրանից հետո որևէ արդյունք չգրանցելը մեր տնտեսությանն ու հանրությանը բան չեն տալու, իսկ վերջին տարիներին նրանք միայն ճոխ-ճոխ թվեր են հայտարարել»,-ասաց տնտեսագետը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին