Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար Ովքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերը Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ Բնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժան Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստըԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ
Հայաստան

Սայաթ Շիրինյանի դեմ քրգործը հարուցվել է ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա

Քաղաքական հետապնդում, լռեցնելու փորձ: Այսպես է բնութագրում իր դեմ հարուցված քրեական գործը «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: Նշենք, որ նա մեղադրվում է հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար, իբրև թե Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում արյունահեղության կոչեր է հնչեցրել:

Գործը հարուցվել է անցած տարի դեկտեմբերի 23-ին, Շիրինյանը ձերբակալվել է, սակայն հետագայում առաջին ատյանի դատարանը ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի: Դատախազության բողոքից հետո վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, դատախազությունը բողոքել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել:

«Կա ընդամենը մեկ հոգու ցուցմունք և այդ մի հոգին հիմա արդեն դարձել է Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետ, մինչ այդ նա Արաբկիրի ոստիկանության օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր՝ Զորիկ Ավդիշոևը: Վստահ եմ, որ հենց իր գործը լավ անելու համար էլ պաշտոն է ստացել: Բայց ինչն է հետաքրքիր, որ քննիչը զննությամբ նմանատիպ գրառում, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, չի հայտնաբերել»,-ասաց Սյաթ Շիրինյանը:

Նրա խսքով՝ քննիչը հարցաքննել է իր ֆեյսբուքյան ընկերներից 20-ից ավելի մարդկանց, որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում և որևէ մեկը նման հրապարակում չի տեսել, բայց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Ինչպես այս իշխանությունները սովոր են, գործ կարել մեկի ցուցմունքով, նույն դեպքն էլ հիմա է: Քննիչը հարց է տալիս Զորիկ Ավդիշոևին, թե ինչպես կպարզաբանեք, որտեղ եք տեսել այդ գրառումը, վերջինս էլ ասում է, թե չեմ հիշում: Մեղադրանքի էությունն այն է, որ ես ոչ թե գրառում եմ արել, այլ ինչ-որ մեկին քոմենթ եմ գրել և ում որ ես գրել եմ, նա էլ է պնդում, որ նման բան չկա:

Այստեղ կոպիտ դատավարական խախտումներ էլ կան, եթե ինքը նման գրառում հայտնաբերել էր, ապա պետք է արձանագրություն կազմեր, ընթերականներով պետք է փաստը արձանագրեր, որ իսկապես իմ էջում կա այդպիսի գրառում, ըստ էության ինձ վերագրում են այնպիսի արարք, որ ես չեմ արել»,-ասաց նա:

Շիրինյանը նաև տեղեկացրեց, որ իր դեմ գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պռազյանի գրառումը, որտեղ ոչ թե սքրինշոթ է տեղադրված, այլ իր նկարը և տեքստ A4 ֆորմատով թղթի վրա:

«Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք իմ նկարով կարող է ցանկացած տեքստ տպել և դա վերագրել ինձ: Հիմքեր չկան, քննիչը իր զնզնությամբ նման գրություն չի հայտնաբերել, վկաները չեն տեսել նման գրառում,բայց գործ է հարուցվում և գործն էլ դատարան է մտնում: Առաջին նիստին էլ դատախազը խուսափեց, չեկավ, հիմա արդեն մտել ենք դատական փուլ:

Խնդիրը քաղաքական է, այստեղ քրեական որևէ բան չկա, լռեցնելու փորձ է, գոյություն չունեցող մեղադրանք: Ես բազմիցս քննադատել եմ այս իշխանությանն ու ուժային կառույցներին, այդ թվում դատախազությանը, հիմա փորոձում են վրեժխնդիր լինել»,-եզրափակեց Սայաթ Շիրինյանը:

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: