Գյումրիի ռուսական ռազմաբազայում միմյանց ծեծել են
Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:
Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոնից: Տուժածն ընդունվել է գանգուղեղային փակ վնասվածքով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներով: «Վերջինս ընդունվել է բազմակի տրավմաներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ: Հիվանդից ալկոհոլի հոտ է եկել: Հիվանդը տեղեկություններ չի նշել իր հետ կատարվածի վերաբերյալ: Գյումրու կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության կողմից: Այս պահին հիվանդի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության՝ կայուն»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների