Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի ամեն գնով Skoda-ն հաղթի։ Նշել էինք, որ նման քանակի լույսերի եւ գաջեթների տեղադրումը բարդացնելու է մեքենայի աշխատանքը։ Արդյունքում՝ հեշտությամբ շարքից դուրս են գալիս Skoda Octavia-ների փոխանցման տուփերը, որոնք էլեկտրոնային եղանակով են աշխատում։ Պատճառը մեքենայի կողամասում հավելյալ տեղադրված հզոր լուսարձակներն են, ինչն էլ հանգեցնում է խափանման։ Մեզ ասացին, որ հիմա տասից ավելի խափանված մեքենա կա։ Իսկ ընդհանուր մոտ 60 մեքենա տարբեր պատճառներով չի շահագործվում։ Մի մասը վթարի է ենթարկվել ծառայության ընթացքում։ Ի դեպ, վթարված մեքենաների մասերը դժվար են ճարվում։
Հայաստանում Skoda-ի պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ընկերությունը, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին, չի կարողանում իր վաճառած մեքենաների պատշաճ սպասարկում իրականացնել։ Ոստիկանությունում այս ռիսկերի մասին նախապես գիտեին, բայց երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda են ձեռք բերել, հավանաբար՝ քաղաքական դրդապատճառներով, որպեսզի «Տոյոտա» չգնեն։ Հիմա փոշմանել են։ Մասնավոր զրույցում խոստովանեցին, որ բերած օրվանից՝ խնդիրների առջեւ են կանգնել եւ հիմա պատրաստվում են մարզերի համար այլ մակնիշի մեքենա ձեռք բերել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին