«Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված մտահոգություններն ավելի խորացան». Գորիսի փոխքաղաքապետ
Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին և Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին։
Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզի վերաբերյալ մի շարք խնդիրներից՝ նշելով, թե մարզը Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Նա կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը։
168.am-ը Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, և կոնկրետ անվտանգային հարցերի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ է արել Փաշինյանը։
«Ես այդ խորհրդակցությանը գնացել ու մասնակցել եմ, որպեսզի թույլ չտամ Սյունիքում կատարվող իրադարձությունները ենթարկեն մանիպուլյացիայի։ Ես նաև ասել եմ, որ Առուշ Առուշանյանի ջոկատը պատրաստ է կանգնել բանակի կողքին և Սյունիքի պաշտպանության համար կռիվ տալ, ես սա նրան էլ եմ ասել ու հիմա էլ ասում եմ բոլորին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան, քանի որ այդ հարցի վերաբերյալ որևէ հստակ պատասխան չստացանք»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ Սյունիքի ճակատագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ բան ասե՞լ է, Կարեն Քոչարյանը պատասխանեց.
«Ես արդեն ասացի, որ Սյունիքի ու Սյունիքի սահմանների հետ կապված ես կոնկրետ ոչինչ չհասկացա, ավելի շուտ՝ մտահոգվեցի։ Եկեք փակագծեր չբացեմ, ինչ պետք էր՝ ես ասացի»։
Եղե՞լ են Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ հանձնարարականներ համայնքապետերին՝ հարցին էլ, Կարեն Քոչարյանը կրկին պատասխանեց, որ մտահգություններն ավելի են խորացել, այլ բան ասել չի կարող։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա