Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքները Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Իսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստըԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին
Հայաստան

ՀՀ սուվերեն օդային տարածքից օգտվող Ադրբեջանը վերջին մարտական գործողությունների ժամանակ թռիչք է կատարել և օդանավից նկարահանումներ արել․ Ճաղարյան

Հայաստանն իր օդային տարածքում միակ սուվերենն է և ինքն է որոշում՝ թույլ տալ մտնել իր տարածք, թե ոչ, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայով և իր իսկ ընդունած օրենսդրական կարգավորումներով ամրագրված բոլոր իրավունքներն ունի՝ Ադրբեջանին արգելելու օգտվել իր օդային տարածքից, սակայն չի անում դա։

Հակոբ Ճաղարյանը, մասնավորապես, հղում է արել միջազգային քաղաքացիական ավիացիայի հիմնադիր փաստաթուղթ Չիկագոյի կոնվենցիային, 2003 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշմանը՝ օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, ինչպես նաև «ՀՀ ավիացիայի մասին» օրենքին, որոնք հստակ ընդգծում են Հայաստանի իրավունքներն իր սուվերեն օդային տարածքում։

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը, լինելով Չիկագոյի կոնվենցիայի անդամ, ստորագրել է համապատասխան հոդված, որն արգելում է իր օդային տարածք մուտք գործած քաղաքացիական օդանավերի խոցումը, բայց թույլատրում է դրանց հարկադրաբար վայրէջքի ենթարկելը։ Այս հոդվածի՝ գործնականում իրագործումը կարևոր էր հատկապես Սյունիքում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանական ինքնաթիռներն ազատ օգտագործում էին ՀՀ օդային տարածքը՝ թռիչքներ կատարելով հենց մարտական գործողությունների տարածքով։

«Մենք Ադրբեջանի օդային տարածքը չենք օգտագործում, Ադրբեջանը մեր օդային տարածքն օգտագործում է։ Մեր օդային տարածքն օգտագործելու համար մենք սահմանափակումներ, հատուկ երթուղիներ չենք դնում։ Նրանք մարտական գործողությունների ժամանակ թռիչք են կատարում հենց այդ տարածքով, և օդանավից նկարահանում են Սիսիանի օդանավակայանը, ներքևում կատարվող մարտական գործողությունների տարածքը, տեղադրում են համացանցում», - ասել է Հակոբ Ճաղարյանը՝ ավելացնելով, որ համացանցում անձամբ է հանդիպել այդպիսի նյութերի։

Հայաստանը, նրա խոսքով, բոլոր իրավունքներն ուներ պահանջելու՝ ադրբեջանական օդանավի թռիչքը կազմակերպել այլ երթուղով՝ հեռու մարտական գործողությունների, ՀՕՊ տեղակայման վայրից, սակայն դա չի արել։

«Թռիչքների թույլտվությունը և իմ նշած փաստաթուղթը օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, նախատեսում է մի շարք միջոցառումներ։ Այդ միջոցառումների մասնակից պետք է լինեն և՛ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը։ Նշանակում է, որ պաշտպանության նախարարության կամ կառավարության կողմից նրանց թույլատրված է թռիչքներ կատարել հենց իրենց նախընտրած օդային երթուղիներով», - եզրակացրել է Հակոբ Ճաղարյանը։

Այն պարագայում, երբ մարտական գործողությունների ժամանակ դեպի Նախիջևան ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռը նկատվել է նաև Սիրիայի տարածքում, Հայաստանն, ըստ Հակոբ Ճաղարյանի, կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ ինքնաթիռը նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել։

 «Մենք կարող էինք կասկածներ հայտնել այդ փաստի գոյության մասին և ստիպել նրանց վայրէջք կատարել Հայաստանում», - նշել է Ճաղարյանը։

Եթե դա չի արվում, իսկ Ադրբեջանն ազատ օգտվում է Հայաստանի օդային տարածքից, ապա եզրակացությունը, ըստ նրա, հետևյալն է․ «Կամ ադրբեջանական իշխանությունները թքած ունեն հայկական իշխանությունների կարծիքի վրա և անում են այն, ինչ ուզում են, կամ դա պայմանավորվածության հետևանք է»։