Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին Իսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքները Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը
Հայաստան

Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում կազինո է գնացել

Իշխանական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ «Գռզո»-ի ներկայացուցիչը պնդում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արված «բոլորը գիտեն, որ ՀՀ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է Բադեն-Բադենում» հայտարարությունը ոչ թե զրպարտություն, այլ՝ գնահատողական դատողություն է։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստին նման դիրքորոշում է հայտնել Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը՝ ներկայացնելով հայցադիմումի վերաբերյալ պատասխանը։

Ըստ փաստաբանի՝ պատասխանողը դիտավորություն չի ունեցել արատավորելու հայցվորի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, իսկ արված հայտարարություններով պատասխանողը ոչ թե հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տվյալ, այլ՝ կատարել է գնահատողական դատողություն՝ պայմանավորված հանրային շահով։ Պատասխանողի ներկայացուցիչ Տոնոյանը նկատեց՝ Սարգսյանի կողմից Բադեն-Բադեն այցելությունների վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են շուրջ 13 տարի՝ դեռևս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ էր։

Բացի այդ՝ պատասխանողի ներկայացուցիչը նշեց, թե Սուքիասյանը չի մեղադրել Սարգսյանին որևէ զանցանք կամ հանցանք կատարելու մեջ, իսկ արված հայտարարությունները հանդիսանում են հանրային հետաքրքրության առարկա, հետևաբար, պատասխանող կողմն օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից՝ գնահատականներ տալով։ Հայցվորի ներկայացուցիչներն էլ հիշեցրեցին, որ Սուքիասյանը հայտարարությունը կատարել է՝ մատնանշելով բանակի, պետության գումարները, հետևաբար, արդյո՞ք դա չի նշանակում, որ առկա է կոռուպցիոն ռիսկ, ինչին ի պատասխան Տոնոյանը տվեց խուսափողական պատասխան։

Հայցվորի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Տոնոյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Սուքիասյանը շարունակում է պնդել, որ ՀՀ երրորդ նախագահը Բադեն-Բադենում հենց կազինո է գնացել և եթե այո, կարո՞ղ են դա ապացուցել, թե ոչ, հարցին, սակայն, պատասխան չտրվեց. Աննա Տոնոյանը նշեց, որ ապացուցման բեռը դեռևս չի բաշխվել։ Մակինյանը կրկին հետաքրքրվեց՝ կարո՞ղ են ապացուցել, որ նախագահը Բադեն-Բադենի կազինոներում 100 մլն-ից ավելի գումար է պարտվել, պատասխան կրկին չտրվեց, Տոնոյանը նշեց, թե հայցվորը պետք է ապացուցի, որ դա զրպարտություն է։

Փաստաբան Վահագն Գրիգորյանն էլ պարզաբանեց՝ նշելով, որ դա կարևոր է՝ հասկանալու, թե դա արդյո՞ք պատասխանող կողմի համար կատարված հայտարարությունները որպես փաստ է ընկալվում, թե դատողություն է՝ գնահատողական։ Մակինյանն էլ շարունակեց, որ դա կարող է ընդունել ի գիտություն, որ Սուքիասյանը ցանկանում է Սարգսյանի վերաբերյալ արված իր հայտարարությունն ապացուցելու պարտականությունից ազատվել ՝ դա ներկայացնելով որպես ազատ խոսքի դրսևորում և գնահատողական դատողություն։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև 2022թ հունվարի 17-ը, ժամը՝ 11.30-ը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25-ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։