Հանուն ԱՄՆ-ի շահերի` չմտնել կեղտոտ հակաչինական խաղի մեջ
Politik.am-ը գրում է․ Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վերջին ամիսների ընթացքում ակտիվ կերպով արևմուտքը նորից սկսել է շահարկել Թայվանի հարցը: Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կոչ արեց բոլոր ՄԱԿ անդամ պետություններին աջակցել Թայվանին` իր տեղը գտնելու ՄԱԿ-ում (փաստացի կոչ արեց ճանաչել Թայվանը որպես անկախ պետություն):
Ակնհայտ է, որ պետքարտուղարի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը փորձելու է իր ազդեցության տակ գտնվող փոքր պետությունների միջոցով գործել Չինաստանի դեմ։ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ԱՄՆ-ն փորձելու է ձայն խլել` հետագայում ՄԱԿ-ում հակաչինական որևէ բանաձև անցկացնելու համար: Այս կոնտեքստում կարևոր է հիշել, որ ՀՀ-ն առանց որևէ լուրջ հիմնավորման 2019-ին անդամակցեց Կրոնների ազատության միջազգային դաշինքին , որն ունի բացահայտ հակաչինական և հակաիրանական տրամաբանություն: Այս դաշինքին Հայաստանի միանալը վատ ընդունվեց Չինաստանի և Իրանի կողմից։ Ըստ էության այս կերպ արդեն ազդակ է տրվել ԱՄՆ-ին , որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է գնալ պրոամերիկյան անկանխատեսելի որոշումների:
Երեկ հայտնի դարձավ, որ Լիտվան պատրաստվում է թույլ տալ, որպեսզի իր տարածքում Թայվանի ներկայացուցչություն բացվի։ Այս որոշումը խիստ բացասական է ընկալվել Չինաստանի կողմից և վստահաբար առաջիկայում Լիտվան կոշտ պատասխան կստանա։
Հայաստանի իշխանությունների պահվածքը չի բացառում, որ մենք ևս կարող ենք մտնել ամերիկա-չինական այս կոնֆլիկտի թատերաբեմ։ Չպետք է մոռանալ, որ արտաքին քաղաքականության մասով այս իշխանությունները մեկ անգամ արդեն իսկ գնացել են արկածախնդրության։ Իշխանության գալուց հետո Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն փչացրեցին հայ-իրանական հարաբերությունները։ Սկզբում իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե Իրանը ավտորիտար պետություն է, հետո Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ներկայացնելիս հայտարարեց, թե նա պետք է կոտրի միջազգային նարկոտրաֆիկի ողնաշարը (Սյունիքով անցնում է մեկ միջպետական ճանապարհ և դա հայ-իրանականն է), հետո, երբ Հայաստան եկավ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ով համակարգում էր այդ երկրի հակաիրանական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման դեպքում չի բացառվում, որ կփակվի Հայաստան-Իրան սահմանը, այնուհետև Հայաստանը դեսպանություն բացեց Իրանի համար թշնամական երկիր համարվող Իսրայելում։ Այս բոլոր գործողությունները բերեցին նրան, որ Իրանը պատերազմի ընթացքում վերաբերմունք փոխեց Հայաստանի նկատմամբ և առնվազն 20 օր ռուսական ինքնաթիռները Իրանի տարածքով չէին կարողանում բեռներ հասցնել Հայաստան։
Այստեղ, կարծում ենք, անելիք ունի նաև ընդդիմությունը, որը պետք է փորձի կանխարգելել իշխանության հնարավոր արկածախնդիր քայլը՝ Թայվանի մասով։ Հայ-չինական հարաբերությունները միշտ բարեկամական են եղել և ի սկզբանե պետք է իշխանություններին ստիպել, որպեսզի հրապարակային հայտարարեն, որ հանուն ԱՄՆ-ի չեն մտնի այս կեղտոտ խաղի մեջ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը