Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Կառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմանները Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին Իսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել է
Հայաստան

Երևան-Կապան թռիչքներ իրականացնելը քարոզչական հնարք էր Կապանի ընտրություններին ընդառաջ. պատգամավոր

Սյունիքում անվտանգային խնդիրներն անզեն աչքով էլ նկատելի են։ Կապանի օդանավակայանի անմիջապես հարևանությամբ կանգնած են ադրբեջանցիներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ Երևան-Կապան-Երևան թռիչքների չեղարկման հիմնական պատճառն անվտանգային կարող է լինել։

Հիշեցնենք՝ Կապանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին կառավարության որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել էր համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Չվերթերի մեկնարկը նախատեսվում էր 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Սակայն նոյեմբերի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ չվերթները տեղի չեն ունենա. Ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը։

ԱԺ սյունեցի պատգամավորի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները շատ մոտ են կանգնած և՛ օդանավակայանին, և՛ մեր գյուղերին, անվտանգային երաշխիքների մասին խոսք չի կարող լինել, հետևաբար այդ թռիչքներն ապահովելը դժվար կլիներ։

«Ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո էլ ամենայն հավանականությամբ հայտնվում ես Ադրբեջանի օդային տարածքում, ինչը նշանակում է ցանկացած հնարավորության դեպքում ադրբեջանցիները կարող են խոցել ինքնաթիռը, և որևէ մեկն անվտանգային երաշխիքներ չի կարող տրամադրել»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Հաշվի առնելով հատկապես վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան պատգամավորը պնդում է, որ անվտանգային երաշխիքներ ապահովելը դժվար կլիներ։

Ըստ նրա՝ Կապան-Երևան-Կապան թռիչքների իրականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կապանում ՏԻՄ ընտրություններից առաջ քարոզչական քայլ էր։

«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր և, ըստ էության, արդեն հասկանալի էր, որ նաև Կապան-Ճակատեն ճանապարհը պետք է փակվի ապագայում, կարծում եմ, իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլացնել ու լրացուցիչ քվե ստանալ հենց այդ հայտարարության միջոցով, որը չի աշխատել»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Վերջինս ընդգծեց` քանի որ ադրբեջանցիներն ամեն վայրկյան ՀՀ սուվերեն տարածք են ներխուժում, պարզապես հնարավոր չէ ապահովել անվտանգությունն այդ հատվածում։ Պատգամավորի խոսքով ցանկացած մարդ, որը կկանգնի Մ2 ճանապարհի վրա, կարող է առանց հեռադիտակի տեսնել թշնամուն։

«Նախ պետք է ապահովել անվտանգությունը և նոր մտածել թռիչքուղու մասին»,-ամփոփեց պատգամավորը։