Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Սպորտ

Հայկական ֆուտբոլի թշվառությունն ու թշվառությունը

Միանգամից նշենք, որ վերնագրում սխալ չկա: Կարող եք մտածել, թե պետք է լիներ պերճանքն ու թշվառությունը, բայց ցավոք, այսօր հայկական ֆուտբոլը պերճանք չունի: Հայկական ֆուտբոլը ոչ թե ճգնաժամի, այլ խորը ճգնաժամի կամ կոլապսի մեջ է: Համակարգային երկարամյա ճգնաժամը հանգեցրեց հայկական ֆուտբոլի փլուզմանը:

Անիմաստ է մեղավորներ փնտրել հավաքականի խայտառակ ձախողումների համար: Ժամանակի անտեղի վատնում է, երբ փորձում են գտնել մեղավորին: Ոմանք վստահ պնդում են, թե անհաջող մրցելույթների մեղավորը Հենրիխ Մխիթարյանն է, որը ամբողջովին չի նվիրվում խաղին: Տեսակետ կա, որ մեղավորը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է՝ իր անհասկանալի խաղային մարտավարությամբ, իսկ շատերն էլ պնդում են, որ միակ մեղավորը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:

Բոլորն էլ իրենց հերթին ճիշտ են, բայց հավատացեք, Հայաստանում այդքան սիրված խաղը՝ ֆուտբոլը վերակենդանացնելու համար առանձին վերցրած պաշտոնանկություններն օգուտ չեն տա: Եթե Արթուր Պետրոսյանին փոխարինի Զինեդին Զիդանը, ապա դրանից մեր ֆուտբոլը չի փոխվի, եթե Մխիթարյանին երեսուն մտրակի հարված հասցնենք եւ պարտադրենք ամբողջ ուժով եւ մեծ նվիրումով խաղալ, ապա դրանից էլ ոչինչ չի փոխվի: Հավատացեք, անգամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը իրավիճակը չի փոխի, եթե մենք համակարգային արմատական փոփոխություններ չիրականացնենք:

Հայաստանի մինչեւ 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների ելույթները, ավելի ճիշտ խայտառակ ելույթները մեկ անգամ եւս վկայում են հենց այս մասին: Մարզիչները ստանում են խղճուկ աշխատավարձ եւ ստիպված նայում են ծնողների ձեռքին: Ցավալի է, բայց փաստ՝ հիմնական կազմերում, տարբեր տարիքի հավաքականներում հայտնվում են փող, շատ փող ունեցող հայրերի տղաները: Իսկ թե ինչ է լինում հետո, տեսնում եք բոլորդ: Փոքրիկ, աղքատ Մակեդոնիայի երիտասարդական հավաքականը Երեւանում 3:0 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականին:

Իսկ ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք մեր ազգային, տարբեր տարիքային հավաքականներից, եթե Հայաստանի առաջնությանը մասնակցում է ընդամենը վեց թիմ, որոնցից կեսից ավելիի ֆինանսական վիճակը հեռու է բավարար լինելուց: Հետաքրքրվեք, թե որքան աշխատավարձ են ստանում ֆուտբոլիստները, հետաքրքրվեք, թե ինչ մթնոլորտ է տիրում ակումբներում: Հետաքրքրվեք եւ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Ադրբեջանի Պրեմիեր լիգայում խաղում է ութ թիմ, իսկ առաջին խմբում՝ 14, ընդ որում, ոչ թե Պրեմիեր լիգայի թիմերի երկրորդ կազմերը, այլ բոլորովին այլ եւ առանձին ակումբներ: Հիմա պարզ է, թե ինչու է ադրբեջանական թիմը հայտնվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Կշտապեք ասել, թե Ադրբեջանը նավթ ունի, իսկ ի՞նչ ունի Հայաստանի տարածքի կեսի չափ եւ հազիվ երկու միլիոն բնակչություն ունեցող Մակեդոնիան: Նրանք նավթ չունեն, անգամ պղինձ ու մոլիբդեն չունեն, անգամ դեպի ծով ելք չունեն: Փոխարենը այս երկրի Բարձրագույն խմբում հանդես է գալիս տասը թիմ, Առաջին խմբում՝ քսան թիմ, որոնք բաժանված են երկու ենթախմբի:

Ավելի քան ակնհայտ է, թե ինչու պետք է Մակեդոնիայի երիտասարդական հավաքականը Երեւանում 3:0 հաշվով հաղթի Հայաստանի հավաքականին:

Մակեդոնիայի տնտեսությունն ազատ է: Մակեդոնիայում ներդրումներ են արվում, չնայած մակեդոնական սփյուռք, որպես այդպիսին՝ գոյություն չունի: Եթե չկա ազատ տնտեսություն, եթե չկա առողջ տնտեսություն եւ ներդրումներ, ապա ակումբային ֆուտբոլը Հայաստանում պետք է այսպիսի թշվառ վիճակում լինի, երիտասարդական, տարբեր տարիքային խմբերի հավաքականներն էլ պետք է ավելի թշվառ վիճակում լինեն:

Մենք մտածում ենք առաջընթացի մասին, բայց անգամ բարձրաձայն չենք խոսում համակարգային խորը ճգնաժամի մասին: Լրագրողներին եւս հասկանալ է պետք՝ նրանք գուցե ֆիզիկապես վախենում են ֆուտբոլի խնդիրների մասին բարձրաձայնելուց:

Եւ ինչ զարգացման մասին կարող է խոսք լինել, եթե լրատվամիջոցներից մեկը գրել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանից խլել նրա տնօրինմանը հանձնված ֆուտբոլային մարզադաշտերը: Պարզվում է, որ դեռ ապրիլին Արման Սահակյանը հեռացվել է ՀՖՖ Գործկոմի կազմից, քանի որ, ըստ նույն լրատվամիջոցի, Ռուբեն Հայրապետյանը կասկածում է, որ նա ՀՖՖ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի»:

Այս բարոյահոգեբանական ծանր մթնոլորտում մենք դեռ գոհ պետք է լինենք, որ Հայաստանի հավաքականը Դանիայից պարտվեց ոչ թե 14:1, այլ 4:1 հաշվով:

Իսկապես, եթե ուզում ենք, որ մեր ֆուտբոլն առողջանա, մեր ակումբային ֆուտբոլը կենդանանա, հավաքականները լավ խաղան, հավաքականի կազմը որոշի ոչ թե ՀՖՖ նախագահը, այլ մարզիչը, պատանեկան հավաքականներում ընդգրկվեն տաղանդավորները եւ ոչ թե փողատերերի երեխաները, ապա նախ պետք է համակարգային եւ արմատական փոփոխություններ իրականացվեն ֆուտբոլի ֆեդերացիայում, բայց առանց թարմ գաղափարի, մտքի եւ ծրագրերի ոչինչ տեղից չի շարժվի: Եւ ամենակարեւորը, պետք է առողջանա երկրի տնտեսությունը եւ փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը: 

Սամվել Պետրոսյան

Top-News.am