«Ընտրել ենք համազգային համախմբմամբ ժողովրդավարության հաղթանակը տոնելու ուղին»
Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության՝ կազմակերպչական գծով փոխնախագահ ընտրված Սիրանուշ Սերոբյանի ելույթը.
–Հարգելի՛ ներկաներ, տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ ենք, որ այսօր ներկա եք գտնվում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին. մենք կարևորում և արժեվորում ենք ձեր յուրաքանչյուրի ներկայությունը:
Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում կամ, կարելի է ասել, գոյատևում: Քաղաքական մենաշնորհի բացասական հետևանքների կրողը մենք բոլորս ենք: Երբ քաղաքական համակարգը ղեկավարվում է մեկ կենտրոնից, և ամեն ինչ կենտրոնացած է իր իսկ ձեռքում, և բոլոր բնագավառները գտնվում են տոտալ վերահսկողության ներքո, ապա մեր իրավիճակը պարզից էլ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի։ Մեր պետության առջև ծառացել են արտագաղթը, կոռուպցիան, արտաքին պետական պարտքը, աղքատությունը, կրթության ցածր մակարդակը։
Մեր երկրում ահռելի չափերի է հասել արտագաղթը, իսկ արտաքին պետական պարտքը հասնում է 6մլրդ-ի, ահա այսպիսին է իշխող կուսակցության վարած քաղաքական կուրսը: Ապրիլյան պարտերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արտաքին դիվանագիտական ապարատը հերթական անգամ ձախողել է բանակցությունները, և մեր հերոս հայ զինվորների կյանքի գնով պահպանեցինք մեր պետական սահմանները՝ չնայած տարածքային զիջումներին։
Ունենք 3 տարբերակ ՝
կա՛մ արտագաղթում ենք,
կա՛մ թողնում ենք՝ իշխանությունը վերարտադրվի, որը անմիջական վտանգ է ներկայացնում մեր պետականության պահպանմանը,
կա՛մ համազգային համախմբմամբ տոնում ենք ժողովրդավարության հաղթանակը։
Սիրելի՛ ընկերներ, մենք ընտրել ենք ձեր հետ միասին երրորդ տարբերակը: Երիտասարդությունը կստիպի և կաջակցի դաշինքին՝ քաղաքական այս պայքարը տանելու հաղթանակի:
Դե ուրեմն, բոլորս միասին դեպի հաղթանակ: Հաղթանակ: Հաղթանակ:
7or.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար