Լևոն Իգիթյան. «Իշխանափոխության կարելի է հասնել միասնության և համախմբման շնորհիվ»
Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ախուրյանի տարածքային կազմակերպութան խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանի ելույթը
-Ողջո՛ւյն, հարգելի՛ թիմակիցներ,
Ուրախ եմ այսօր այս դահլիճում տեսնել այսքան հայ երիտասարդի:
Մերօրյա քաղաքական դաշտում շատ կարևոր է երիտասարդության դերը, այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհավորել երիտասարդական միությանը և մեզ բոլորիս հիմնադիր համագումարի կայացման կապակցությամբ. վստահ եմ՝ մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները:
Սիրելի՛ երիտասարդներ, ներկայիս ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակում, երբ երկիրը կանգնած է խոր ճգնաժամի առաջ, միակ լուծելի ճանապարհն իշխանափոխությունն է, իսկ իշխանափոխության կարելի է հասնել միասնության և համախմբման շնորհիվ:
Պետք է թոթափել Հանրապետականի ծանր բեռը և ապրել բարեկեցիկ երկրում. հայը չպետք է ապրի նման ծայրահեղ պայմաններում, սա մեր հայ ազգին վայել ապրելակերպ չէ:
Եվ եթե դուք այսօր այստեղ եք, նշանակում է, որ մեր հաղթանակի ճանապարհին շատ մոտ ենք, և միասին ենք հաղթելու:
Ես շատ ուրախ եմ, որ կուսակցությունում կան բազմաթիվ երիտասարդ, բայց արդեն կայացած ու լուրջ մարդիկ, և մենք հասնելու ենք նրան, որ մեր ազգն ապրի բարեկեցիկ ու արժանապատիվ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս:
7or.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար