5 տարով ազատազրկված՝ Շենգավիթի նոտարը կրկին հայտնվել է դատարանում. նա 85 մլն դրամ է յուրացրե՞լ
«Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանը, որն ընդամենը 2 ամիս առաջ 64 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու համար 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վահագն Գրիգորյանն այժմ էլ մեղադրվում է 2014թ.-ի մարտից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով իրեն վստահված 85 մլն դրամը հափշտակելու մեջ: Այս գործը նույնպես քննվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել իրեն վստահված եւ Մարի Մախայներին ու Միխայել Մեսյանին պատկանող 30 մլն 396 հազար դրամին համարժեք 64 հազար ԱՄՆ դոլարը յուրացնելու մեջ եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ դատարանը բավարարել էր քաղաքացիական հայցը եւ հօգուտ տուժող կողմի բռնագանձել 30 մլն 396 հազար դրամ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին