Գյումրին անեկդոտի պատ կունենա
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, եւ տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:
«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող եւ Գյումրի հրավիրող պատ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:
Վերջինս ասում է, որ հնարավորության դեպքում նաեւ ստեղծվելու են պայմաններ, որպեսզի այցելուները եւս կարողանան գրառումներ կատարել:
«Մտածել ենք նաեւ այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ունենան գրառումներ կատարել, բայց սկզբնական շրջանում միայն անեկդոտները կտեղադրենք: Տեսնենք, եթե չեն վնասում, կստեղծենք հնարավորություն, որ մարդիկ եւս կարողանան գրառումներ կատարել»,- ասում է Արսեն Վարդանյանը:
Վարդանյանը հույս ունի, որ այս գաղափարը շատերին կհետաքրքրի: Նպատակ կա այս միտքը եւս ներդնել Գյումրի ժամանող տուրիստների թվի ավելացման հարցում:
«Նպատակը կոլորիտային Գյումրին պահպանելն է, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել շենք-շինությունների, պատերի վրա: Երբ հյուրեր են գալիս Գյումրի, նրանք գնալուց հետո պատերը կհիշեն կատակներով, ոչ թե փլատակներով»,- եզրափակում է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով