Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետ Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել ՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունը Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան Թրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից Իրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներից Ուկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին Իրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին Ուկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանին Տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը

Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Հայաստան

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը (տեսանյութ)

1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։

Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

Սրանով անկախության հիմքերն ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։

1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը և նրան հաջորդած իրավական ակտերը՝ ընդհուպ մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, վկայում են, որ ադրբեջանական դիվանագիտության «գլխավոր խաղաթուղթը» դարձած «տարածքային ամբողջականության սկզբունքը» պարզ խաբեություն է։

Որովհետև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ից մինչև Բելովեժյան համաձայնագիրը իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն դե յուրե չի եղել Ադրբեջանի կազմում։

1991թ.-ի սեպտեմբերի 2-ից հետո դե յուրե Ադրբեջանի կազմում այլևս գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Շահումյանի շրջանի հետ մեկտեղ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված միութենական հանրապետությունների սահմանների մեջ չի մտնում, և այն ոչ թե «վիճելի տարածք» է, այլ Ադրբեջանից դուրս գտնվող, բայց վերջնականապես չճանաչված պետական կազմավորում, որը դեռևս 1990թ.-ի օգոստոսի 23-ին ցանկություն է հայտնել Հայաստանի հետ կերտել միասնական պետություն։

Անկախության հռչակագիրը բաղկացած է 12 կետից՝

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

ՀՀ սահմանդրության նախաբանի դրույթները, ինչպես նաև ՀՀ անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ։